Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

2013-ը Ծրագրերի իրականացման գրասենյակի համար բարենպաստ տարի էր

2013-ը Ծրագրերի իրականացման գրասենյակի համար բարենպաստ տարի էր

«Ուրախ եմ, որ երիտասարդ, բանիմաց ձեր թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ առողջապահության համակարգի և մեր երկրի համար տեսանելի ու մնայուն արժեքներ են ստեղծվում, լուրջ բարեփոխումներ իրականացվում։ Ձեր մասնագետները մասնակցություն են ունենում նաև ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մշակման, ծրագրերի կազմման և փորձագիտական աշխատանքներում։ Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին գերակշիռ են դարձել հիվանդանոցային շինարարության ու արդիականացման ծրագրերը։ Սակայն առաջիկայում Առողջապահության ազգային ինստիտուտի ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ ձեր գրասենյակը կընդգրկվի ոլորտ առ ոլորտ համակարգի բարեփոխումների ծրագրերում»,- Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը։

Առանձնացված այս ստորաբաժանման հաշվետվությունը նախարարն ընդունեց տեղում` միաժամանակ ծանոթանալով աշխատակիցներից յուրաքանչյուրի գործառույթներին։

2013-ը ԾԻԳ-ի համար բավական հաջողված տարի էր։ Լայն թափով շարունակվել է մարզային հիվանդանոցների օպտիմալացումն ու արդիականացումը։ Վերջերս վերաբացվեց հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով ու գործիքներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնը։ Շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Կապանի և Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաև Վանաձորի 190 մահճակալ հզորությամբ հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։ Միաժամանակ 5 մարզում շահագործման է հանձնվել  հիմնովին նոր կառուցված 13 բժշկական ամբուլատորիա։  Նախարար Դումանյանը կարևորեց, որ 2013-ին շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման մրցույթների արդյունքում տնտեսված մոտ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով կկառուցվի ևս 6 բժշկական ամբուլատորիա (3-ը` սահմանամերձ Տավուշի մարզում), կհիմնանորոգվեն Ճամբարակի հիվանդանոցն ու Մեծամորի պոլիկլինիկան, «Շտապօգնության» նախկին 10 մեքենա կվերանորոգվի և կհատկացվի հեռավոր շրջանների ամբուլատորիաներին։ Նա նաև հանձնարարեց շարունակել իրականացնել շահագործման հանձնվող բուժհաստատությունների արտաքին բարեկարգումը, թեև այն ընդգրկված չէ ծրագրերում։

«Ողջունելի է, որ տնտեսված միջոցներով այսքան աշխատանք է կատարվում։ Սակայն երբեք տնտեսումները որակի հաշվին չպետք է լինեն։ Շարունակեք մշտական խիստ հսկողություն իրականացնել ընթացող բոլոր աշխատանքների որակի նկատմամբ։

Դուք փոձառու մասնագետներ եք և շատ լավ պատկերացնում եք, որ բժշկական նորագույն կենտրոնների կառուցումը դեռևս մարզերում առկա առողջապահական խնդիրները լիովին լուծելու եշախիք չէ։ Նախարարությունը բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանն ու մասնագետներով արահովմանն ուղղված 40 միջոցառում է իրականացնում, որոնցից շատերը շարունակական են։ Այստեղ կարևոր է նաև մարզային հիվանդանոցի օպտիմալ մոդելի մշակումը։ Ամբուլատորիայի նման մոդելը կարելի է հաջողված համարել։ Սակայն որոշ քաղաքներում նախկինից ժառանգություն մնացած հսկայածավալ կառույցների օպտիմալացումն օրախնդիր է»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Այնուհետև նախարարին զեկուցեցին 2014-2019թթ. ընթացքում իրականացվելիք ոչ վարակիչ երեք հիվանդությունների` սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի նախապատրաստության ընթացքի մասին։ Աշխատանքներ կտարվեն պոլիկլինիկական համակարգի գործիքային համալրման, բուժանձնակազմի ուսուցման, ինչպես նաև ազգաբնակչության իրազեկման ուղղությամբ։ Կարևորելով այս ծրագիրը, նախարար Դումանյանը շեշտեց, որ այն լավ մեկնարկ կարող է դառնալ սկրինինգային հետագա ծրագրերի համար։

«Ենթադրվում է, որ այս ծրագրի արդյունքում մեծ թվով շաքարային դիաբետի դեպքեր կհայտնաբերենք։ Նրանց ևս կապահովենք կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։ Մենք պետք է հնարավորություններ գտնենք զարկերակային գերճնշում ունեցողներին ևս ապահովել ճնշումը կարգավորող անվճար դեղորայքով։ Որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով ինսուլտների դեպքերը կարելի է կրճատել 30 տոկոսով»,-ասաց նախարարը։

Դերենիկ Դումանյանը Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ նաև քննարկեց առաջիկա ծրագրերը։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ