Հրատապ թեմա Հայաստանում
Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման աշխատանքները շարունակվում են

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մասնակցությամբ բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հերթական հանդիպման ժամանակ հաստատեց իր աշխատակարգը, գործառույթների վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով և դիտարկումներով, ինչպես նաև հստակեցրեց հանդիպումների ժամանակացույցը:
Միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և արհմիությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին է, որը տարբեր հարցերի, մասնավորապես` առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերահսկման և նվազեցման, իրական կոռուպցիոն օղակների և ռիսկերի, դրանց իրական պատճառների և մեխանիզմների, գումարների ոչ նպատակային, անարդյունավետ ծախսման, փոշիացման դեպքերի հայտնաբերման, հաղթահարման մեխանիզմների և տարբերակների մշակման ու իրականացման ուղղություններով հանդես է գալու առաջարկություններով:
Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց առողջապահական հաստատությունների վարկանիշային մակարդակների սահմանման չափանիշները, որոնց հիմքում ընկած են բուժօգնության իրականացման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի և անվտանգության, կադրային ներուժի գնահատման, սարքավորումներով հագեցվածության և սպասարկման պայմանների բարելավման, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության գնահատման ցուցանիշները:
Որպես բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման միջոցառումներ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց բժշկական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
«Նպատակը հիվանդանոցներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացի նկատմամբ շարունակական վերահսկողություն սահմանելն է, բուժօգնության որակը և մատուցվող ծառայություններից բնակչության գոհունակությունը գնահատելը, խնդիրներ առաջանալու դեպքում դրանց լուծմանն աջակցելն ու ինչպես բնակչության, այնպես էլ բուժաշխատողների համար պարզաբանումներ կատարելը», - ասաց փոխնախարարը:
Վահան Պողոսյանն անդրադարձավ նաև բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի փորձարարական ներդրմանը և դրանից բխող հարցերին:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր խոսքում ընդգծեց, որ բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը նպատակ ունի պաշտպանել թե բուժօգությունից օգտվողների, թե բժիշկների իրավունքները:
«Երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա բարդ և դժվար ախտորոշվող հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն առավել արդյունավետ իրականացնել, ծանր և կասկածելի իրավիճակներում համատեղ լուծումներ գտնել, ինչպես նաև նվազեցնել սխալվելու հավանականությունը»,-նշեց նախարարը:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցը:
Հանձնաժողովի անդամները կոռուպցիոն ռիսկերի վերահսկման և ստվերայնության կրճատման կարևոր գրավական համարեցին զսպող մեխանիզմների կիրառումը, միևնույն ժամանակ նկատեցին, որ հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցում պետք է հստակեցնել մեխանիզմները:
Ներկաները պատրաստակամություն հայտնեցին նիստում հնչած բոլոր հարցերի կապակցությամբ հանդես գալ առաջարկներով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն