Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Սկրինինգները՝ հիվանդությունների կանխարգելման միջոց. hhpress.am

Սկրինինգները՝ հիվանդությունների կանխարգելման միջոց. hhpress.am

Ինչպես արդեն նշել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ)՝ սրտանոթային, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի (ԱՊՔ) վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սկրինինգ ծրագրեր իրականացնել։


Վիճակագրական տվյալներով, ԱՊՔ-ն կանանց քաղցկեղային ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Այն առավել հաճախ հայտնաբերվում է 35-55 տարեկան կանանց շրջանում։ Ցավալին այն է, որ զարգացող երկրներում 60-80% դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման 3-4-րդ փուլում, երբ արդեն ցածր է բուժման արդյունավետությունը։ Իրավիճակը նույնն է նաեւ Հայաստանում։ Ինչպես վկայում են ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալները, մեզանում ԱՊՔ դեպքերի 57%-ը գրանցվել է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլում։ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով, 2012 թ. 25 տարեկանից բարձր տարիքի կանանց շրջանում գրանցվել է հիվանդության 260 նոր դեպք, արձանագրվել մահացության 154 դեպք։

 

Ինչպես զրույցում նշեց ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ Մարիաննա Կոշկակարյանը, ներկայումս ԱՊՔ ամենացածր հաճախականությունն առկա է Ֆինլանդիայում՝ 1 դեպք՝ 100 000 կին բնակչի հաշվով։ Այս նվազագույն ցուցանիշը հաջողվել է ապահովել կազմակերպված սկրինինգ իրականացնելու շնորհիվ։ Ֆինլանդիայի կանխարգելման փորձն աշխարհում ամենարդյունավետներից մեկն է։ Այն նաեւ ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել տարիքային այդ խմբի կանանց նվազագույնը 50 տոկոս ընդգրկվածություն։

 

Բարեբախտաբար քաղցկեղի այս տեսակը զարգանում է շատ դանդաղ՝ 5-10 տարվա ընթացքում։ Իսկ դրան անպատճառ նախորդում են նախաքաղցկեղային վիճակները, որոնք սկրինինգների միջոցով հնարավոր է հայտնաբերել եւ ժամանակին բուժելով՝ կանխարգելել քաղցկեղի զարգացումը։ Փաստորեն, ԱՊՔ-ն քաղցկեղի միակ տեսակն է, որ լիովին կանխարգելելի է։ Ահա թե ինչու է առողջապահության նախարարությունը կարեւորում այս ծրագիրը՝ նախատեսելով սկրինինգ հետազոտություններում ընդգրկել հանրապետության 30-60 տարեկան կանանց 50 տոկոսին։

 

Մ. Կոշկակարյանը մատնանշում է, որ ԱՊՔ-ի վաղ հայտնաբերման սկրինինգային գործընթացում որպես լավագույն միջոց կիրառվելու է ՊԱՊ թեստը։ «Եթե այդ թեստի արդյունքներում ինչ-որ շեղում հայտնաբերվի, դա դեռ չի նշանակում, որ կինն արդեն քաղցկեղ ունի։ Սակայն դա ինքնին մեծ ռիսկ է։ Սա նշանակում է, որ կինը պետք է պարբերաբար գտնվի մասնագետների վերահսկողության ներքո։ Պապ թեստն, ի դեպ, բջջաբանական հետազոտություն է»։

 

Ովքե՞ր են ռիսկային խմբերը

 

ԱՊՔ առումով խոցելի են սեռական կյանքով ապրող բոլոր կանայք եւ հատկապես 30-60 տարիքային խումբը։ Վերջիններս կլինիկական նշանների բացակայության պայմաններում գործնականում կարող են իրենց առողջ զգալ։ Ակնհայտ է, որ առողջապահական համապատասխան ծառայությունների միջոցով լայնածավալ սկրինինգային հետազոտությունների իրականացումը ԱՊՔ-ն կարող է կանխարգելել կամ ախտորոշել զարգացման վաղ փուլում՝ կազմակերպելով արդյունավետ բուժում։ «Այս սկրինինգներն աննախադեպ են Հայաստանում, որովհետեւ թե՛ մասնակցության եւ թե՛ հիվանդությունների առումով շատ մեծ ծավալ պետք է ընդգրկեն»,-ասում են առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչները։ Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սկրինինգ ծրագրերի իրականացումը կմեկնարկի այս տարվա ամռանը։

 

Ի՞նչ կարելի է ակնկալել ծրագրի արդյունքներից

 

ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի ղեկավարի՝ Նելսոն Զուլոյանի տեղեկացմամբ, վերջին տասնամյակի ընթացքում աշխարհի մի շարք զարգացող երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպված սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունը 80 տոկոսով։ «Հիվանդության դանդաղ զարգացումը մեզ հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպելու սկրինինգային հետազոտությունները եւ հայտնաբերել հիվանդությունը քաղցկեղի զարգացումից շատ ավելի վաղ եւ այն լիովին կանխարգելել ու բուժել»,-նշեց առողջապահական ԾԻԳ-ի ղեկավարը։

 

Այս ծրագրի նպատակը նույնպես ԱՊՔ, ինչպես նաեւ ոչ վարակիչ այլ հիվանդություններով հիվանդացության ու մահացության նվազեցումն է։ Նախատեսվում են նաեւ զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի սկրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացման երրորդ տարվա վերջին ակնկալվում է ապահովել բնակչության բարձր ընդգրկվածություն սկրինինգային հետազոտություններում։ Ծրագրի նպատակն է ապահովել 30-60 տարեկան կանանց ՊԱՊ հետազոտության 50%, իսկ զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի սքրինինգների շրջանակներում՝ Հայաստանի ազգաբնակչության 35-68 տարիքային խմբի առնվազն 60% ընդգրկվածություն։

 

Ծրագրի կազմակերպիչները մտահոգությամբ փաստում են, որ 2012թ. զանգվածային հետազոտության տվյալներով՝ Հայաստանում ՊԱՊ թեստ անցած կանանց թիվը 10.2% է, որը զգալիորեն զիջում է միջազգային ցուցանիշներին։ Հարկ է նաեւ նշել, որ սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են։ Կառույցի աշխատակիցները հորդորում են կանանց ենթարկվել պարտադիր հետազոտության՝ հիշեցնելով, որ դիմողները հիվանդության առաջացման ռիսկայնությունը կարող է եւ չնկատեն, քանի որ հատուկ կլինիկական նախանշաններ չկան։

 

Հավելենք, որ մեր երկրում 2005 թ. իրականացվում են նաեւ նախածննդյան եւ նորածնային սկրինիգ ծրագրեր, որոնք կներկայացնենք առաջիկայում։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր. hhpress.am
Լուսանկարը. season.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ