Հրատապ թեմա Հայաստանում
Կարևորվեց բուժօգնության որակն ու անվտանգությունը. Սպիտակի բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում:
Նախարարը ծանոթացավ հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը: Բժշկական կենտրոնում նա ծանոթացավ սիրիահայ բժիշկ, մանկաբույժ Վարանդ Կիրակոսյանի հետ, ով արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Սպիտակում:
Արմեն Մուրադյանը նաև այցելեց հիվանդներին, հետաքրքրվեց նրանց վիճակով և բուժման ընթացքով։
Վանաձորում առողջապահության նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ: Նա ներկաներին հորդորեց անկաշկանդ բարձրաձայնել առկա խնդիրներն ու մտահոգությունները: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ իր առաջին պահանջը բժշկական ծառայությունների որակի, այդ թվում` անվտանգության ապահովումն է։ Նշեց, որ դրա համար պատասխանատու են բուժհիմնարկների ղեկավարները։
«Առողջության առաջնային պահպանումը կառավարության գերակա ուղղություններից է, հետևաբար մեզ համար պոլիկլինիկական յուրաքանչյուր խնդրի լուծում կարևոր է։ Հուլիսի 1-ից այս օղակում աշխատավարձներն էականորեն կբարձրանան։ Սակայն դա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ և ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել և հիվանդությունները վաղ հայտնաբերել»,- ընդգծեց նախարարը։ Կարևորելով առողջ ապրելակերպը` նա առաջնային օղակի բժիշկներին հորդորեց հետամուտ լինել, որպեսզի մարդիկ գոնե տարին մեկ անգամ այցելեն պոլիկլինիկա, ինչը հնարավորություն կտա ժամանակին ախտորոշել սրտանոթային կամ ուռուցքային հիվանդությունները, որոնք մահացության մեծ տոկոս են կազմում: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև առողջությունը վտանգող գործոններից խուսափելու վերաբերյալ բնակչության գիտակցության և իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը։
Միաժամանակ նշեց, որ բժշկի աշխատանքի որակի ցուցանիշը բնակչության գոհունակությունն է:
Նախարարի ուշադրությունից դուրս չմնաց նաև կադրերի համալրման խնդիրը: Նա առաջարկեց առաջնահերթ կատարել կարիքների ճշգրիտ գնահատում։
«Նախարարությունը կփորձի մասնագետներով ապահովել, իսկ մարզը` գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի Երևանի բժշկական համալսարանում ուսում ստացող մասնագետները ցանկություն ունենան վերադառնալու և ծննդավայրում աշխատելու»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այնուհետև նախարարը եղավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որն իրականացնում է մարզի հոգեկան խնդիրներ ունեցող շուրջ 4500 բնակչի դիսպանսեր հսկողություն, իսկ ծավալված 30 մահճակալը բավարարում է, ըստ անհրաժեշտության, նրանց հիվանդանոցային բուժումը կազմակերպելու համար: 1960 թվականին կառուցված շենքում թեև պայմանները բարվոք չէին, սակայն նկատելի էր ղեկավարի սրտացավ ու պատասխանատու վերաբերմունքը, ինչի առթիվ Արմեն Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց:
Առողջապահության նախարարի հաջորդ շրջայցը Վանաձորի բժշկական կենտրոնում էր։ Արմեն Մուրադյանը ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին, հագեցածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին։ Նա շրջեց վիրաբուժական և «Սուրբ Նարեկ» մանկական բաժանմունքերում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով ու բուժման ընթացքով: Նախարարն իր մտահոգությունը հայտնեց այն առթիվ, որ մանկական վերակենդանացման բաժանմունքը ստեղծման օրվանից չի գործում հիմնականում մասնագետների պակասի պատճառով և համապատասխան հանձնարարականներ տվեց։
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն