Հրատապ թեմա Հայաստանում
Արյան շրջանառության հիվանդությունները Հայաստանում շարունակում են մնալ առաջին տեղում. med.news.am

Հայաստանում 2013թ. մեծահասակների շրջանում գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների 55150 նոր դեպք. հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 216915։
Հոսպիտալացվել է 49088 մարդ, մահացել՝ 2619 -ը։ Մինչեւ 17 տարեկան երեխաների շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններ բացահայտվել են 1139 մարդու մոտ։
2012թ. նույն ցուցանիշները կազմել են. առաջին անգամ ախտորոշվել է 55407 մեծահասակների մոտ, ընդհանուր թիվը կազմել է՝ 211253, մահվան դեպքերը՝ 2577, առաջին անգամ ախտորոշվել է 1146 երեխաների մոտ։
Դատելով թվերից, անցյալ տարվա համեմատ առանձնապես աճի դինամիկա չի նկատվում, սակայն հինգ տարվա կտրվածքով հիվանդությունների աճն ակնհայտ երեւում է. 2008 թ. նման հիվանդություններ առաջին անգամ ախտորոշվել է 46518 մեծահասակների եւ 1097 երեխաների մոտ։
Արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են զարկերակային բարձր ճնշմամբ բնութագրվողները։ 2013թ նոր բացահայտված նման հիվանդների թիվը կազմել է 24339, իսկ գրանցված հիվանդների ընդհանուր թիվը՝ 110523. զարկերակային բարձր ճնշման պատճառով արձանագրվել է 16 մահվան դեպք։
Տարածվածությամբ երկրորդ տեղն են զբաղեցնում սրտի իշեմիկ հիվանդությունները. գրանցվել է 17097 նոր դեպք, ընդ որում 2803-ը՝ սուր ինֆարկտի։ Այս խմբում գրանցված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 68898 մարդ։ Սրտի իշեմիկ հիվանդություններից 2013թ մահացել է 1034 մարդ, որոնցից 906-ը՝ սուր ինֆարկտից։
Տարածվածությամբ երրորդ, բայց մահացությունների քանակով առաջին տեղում են ուղեղի անոթային հիվանդությունները։ 2013թ-ին դրանք արձանագրվել են 4905 մարդու մոտ, որոնցից 1123-ը մահացել է, ընդ որում 454-ը՝ ուղեղի ինֆարկտից։
Նշենք, որ մասնագետների գնահատմամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածությամբ ու մահացությամբ առաջին տեղում են։ Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը, իսկ կանխարգելումը դա առողջ ապրելակերպն է՝ ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ծխելուց հրաժարվելը, ալկոհոլի չչարաշահումը։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն