Հրատապ թեմա Հայաստանում
Ծխողների ընտանիքում ծնված և մեծացած երեխաները 80-90% դեպքերում ծխող են դառնում
Այսօր՝ մայիսի 31-ին, Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա առիթով հանդիպեցինք և զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանն է:
– Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչպիսի՞ն են վերջին 10 տարիների ընթացքում հակածխախոտային պայքարի մեր արդյունքները:
– Առաջընթաց անշուշտ ունենք: Միակ խնդիրն այն է, որ ծխախոտի դեմ մեր պայքարը կարիք ունի համակարգվածության: Անգամ այն, որ այգիներում, սրճարաններում, գրասենյակներում, հասարակական վայրերում տեսնում ենք, որ ծխելը խստիվ արգելվում է, արդեն մեծ առաջընթաց է: Սա իհարկե քիչ է՝ արդյունքի հասնելու համար, բայց աշխատանքներ տարվում է: Միանձնյա պայքար չի լինում: Բժիշկը չի կարող իր հիվանդին քարոզել թողնել ծխելը, երբ երևույթը, որպես այդպիսին, չի քննադատվում հասարակության կողմից:
– Ի՞նչ բարդություններ է ծխախոտն առաջացնում օրգանիզմում և հատկապես թոքերում:
– Բոլորին է հայտնի, որ թոքերի առաջին թշնամին ծխախոտն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ծխելու արդյունքում թոքերի քրոնիկ հիվանդությունները զարգանալու միտում ունեն: Վերջին տվյալներով` ամենատարածված հիվանդությունը թոքերի ուռուցքային խնդիրներն են: Առաջին հերթին դա կախված է ծխախոտի ազդեցությունից, հետո միայն միջավայրի ախտոտվածությունից, կոսմիկական ճառագայթների ազդեցությունից և այլն: Այս հանգամանքները էական նշանակություն ունեն թե՛ սուր, թե՛ քրոնիկ հիվանդությունների զարգացման գործում:
– Ըստ Ձեզ` որն է ամենաազդեցիկ միջոցը ծխախոտի դեմ պայքարում:
– Ամենակարևորը` քարոզչությունը պետք է սկսվի դպրոցից: Եթե վաղ տարիքից երեխան հասկանա, որ ծխելու մեջ ոչ մի գրավչություն չկա, այն միայն վնասակար է, գուցե երբեք չփորձի ծխել: Այստեղ շատ կարևոր է կանխարգելումը: Պետք է այնպես անել, որ դա այլևս ցանկալի չթվա, այլ դառնա ամոթալի, որպեսզի մարդիկ չսկսեն ծխել: Ծխող մարդու օրգանիզմում այնպիսի կենսաքիմիական տեղաշարժեր են կատարվում, որ ուղղակիորեն կախվածության մեջ են գցում մարդուն նիկոտինից:
– Իսկ քարոզչության ժամանակակից մեթոդները բավարա՞ր են արդյունքի հասնելու համար:
– Շատ ազդեցիկ են ծխախոտի տուփերի վրա վերջերս ի հայտ եկած գունավոր նկարները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է ծխախոտի ազդեցույթունը մեր տարբեր օրգանների վրա, թե ինչ հիվանդություններ կարող ենք ձեռք բերել, եթե չհրաժարվենք ծխախոտից: Մարդը կարող է 10 անգամ լսել, որ Հավայան կզիները աշխարհի 8-րդ հրաշալիքն են, բայց դա նրա մեջ երբեք չի տպավորվի, եթե գոնե մեկ նկար չտեսնի: Տեսողական տպավորությունը մարդկանց մոտ ամենաազդեցիկն է: Իմ հիվանդների օրինակով կարող եմ ասել, որ շատերի վրա քարոզչության այս տեսակն ազդեցություն ունեցել է: Ես շատ կցանկանայի, որ այս նշանակության օրերը նշվեին ոչ թե տարվա մեջ մեկ անգամ, այլ ամսվա մեջ գոնե 10 անգամ: Այս քարոզչությունը պետք է իրականացնել ամեն օր, ոչ թե տարվա մեջ մեկ օր:
– Ակտիվ կամ պասիվ ծխող: Միևնույն է, երկու կողմն էլ տուժում է: Իսկ ո՞ւմ առողջությունն է առավելապես վտանգված:
– Վտանգված է առաջին հերթին ծխողի առողջությունը, այլ հարց է, որ նրան շրջապատողները ստիպված և անգիտակցաբար են վնասում իրենց առողջությանը: Ակտիվ ծխողների վրա նիկոտինի ազդեցությունից բացի կա նաև մնացած բաղադրիչների ազդեցությունը, որոնք ևս վնասակար են, իսկ պասիվ ծխողները տուժում են նիկոտինից: Վերջերս գիտական հեռուստաալիքներից մեկը հրապարակեց մի հետազոտության արդյունքներ, որում ասվում էր, թե ծխախոտները, որոնք ունեն սիլիկատային բաղադրության ֆիլտրեր, ավելի մեծ վտանգ են ներկայացնում ծխողների առողջությանը, քան նրանք, որոնք ֆիլտր ընդհանրապես չունեն: Մաքուր թութունից պատրաստված սիգարներն ավելի քիչ ազդեցություն են թողնում մեր առողջության վրա, քան ժամանակակից ֆիլտրերով ծխախոտները:
– Այն երեխաները, ովքեր մեծանում են ծխող մարդկանց ընտանիքում, կարո՞ղ են տարիներ անց կախվածություն և հակում ունենալ դեպի ծխախոտը:
– Ապացուցված է, որ վատ սովորությունները մարդիկ ձեռք են բերում փոքր տարիքում և մեծամասամբ ծնողների ազդեցությամբ: Առօրյա պրակտիկայից ես հասկացել եմ, որ եթե ընտանիքում ծխող կա, այդ ընտանիքում ծնված և մեծացած երեխաները 80-90 % դեպքերում ծխող են դառնում: Շատերին դեպի ծխախոտն է մղում մեր ազգային մտածելակերպը: Շատ հաճախ մեր տղաները հենց ինքնահաստատման փուլում են ծխախոտից կախում ձեռք բերում:
– Շատերը հակված են այսպես կոչված «թույլ» ծխախոտներին, կա կարծիք, որ դրանք չարյաց փոքրագույնն են…
– Ծխախոտի հարցում չկա չարյաց փոքրագույնը: Ինչքան էլ մենք ասենք, թե խեժը կամ նիկոտինի տոկոսը քիչ է, ծխախոտն իր բոլոր բաղադրիչներով վնասակար է:
– Իսկ ի՞նչ հետևանքներ կարող են լինել ծխելը դադարեցնելուց հետո:
– Հավատացե՛ք իմ փորձին, ծխելը դադարեցնելուց հետո չկա առաջացող որևէ ախտաբանություն, բնական հունից շեղումներ, որոնք ավելի վնասակար են, քան ծխելը: Շատ հաճախ գանգատվում են, թե ծխելը թողնելուց հետո գիրանում են, լնդերը սկսում են ցավել, արյունահոսել, և այլն… Դրանք բոլորը կապված են ոչ թե ծխելը դադարեցնելու հետ, այլ օրգանիզմի հարմարողական շրջանի հետ: Օրգազնիմը սկսում է հարմարվել այն միջավայրին, որտեղ չկա ո՛չ նիկոտին, ո՛չ խեժ: Այդ բոլորը ադապտացիոն համախտանիշի հետ է կապված, որը ժամանակավոր է:
Ինչքան էլ անհնարին թվա, ծխելը պետք է թողնել միանգամից: Փորձը ցույց է տալիս, որ երբեք չի ստացվում ծխելը թողնել աստիճանաբար, թողե՛ք այն միանգամից, առանց վարանելու:
31.05.2014 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ