Հրատապ թեմա Հայաստանում
Դեղ արտադրողների և ներմուծողների միության մտահոգությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ
ՀՀ առողջապահության նախարարությունում դեղերի ոլորտին վերաբերող հերթական քննարկումը նվիրված էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 21-ին ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի առթիվ առկա տաբեր մոտեցումներին։
Օրենքում ամրագրված պահանջներից մեկն այն է, որ Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղամիջոցները պարտադիր պետք է դրոշմավորվեն։
Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը մտահոգություն էր հայտնել, որ դա տնտեսվարողների համար կստեղծի մի շարք խոչընդոտներ և ռիսկեր։ Մասնավորապես մատնանշվում էին լրացուցիչ տարածքների, ծախսերի և աշխատանքի անհրաժեշտությունը։ Որպես խնդիր էր ներկայացվում նաև դեղատներում դեղերի ոչ միայն տուփերով, այլև շատ դեպքերում հաբերով ու սրկվակներով վաճառքը։ Այս ամենը հաշվի առնելով, ԴԱՆ միությունը տեսակետ էր հայտնել, որ դեղերի պարտադիր դրոշմավորման նորմի կիրառումը կարող է հանգեցնել դեղերի գնի որոշակի աճի։
Կարծիք հնչեց, որ ներկրումը կատարվում է ոչ մեծ չափաբաժիններով և դրոշմավորումն առանց մեծ դժվարությունների հնարավոր է իրականացնել օգտագործվող պահեստում և լրացուցիչ նոր տարածքների կարիք չի առաջանա։
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը նշեց, որ շուրջ 60 կազմակերպությունները 2013 թվականին հանրապետություն են ներկրել մոտ 42 մլն փաթեթ, ինչը բաժանելով 250 աշխատանքային օրվա` կստացվի, որ մեկ կազմակերպության կողմից (մեկ աշխատանքային օրվա ընթացքում) հարկ կլինի փակցնել շուրջ 2800 դրոշմապիտակ` յուրաքանչյուր փաթեթի վրա ծախսելով միջինը 5 վայրկյան` ինչը հնարավոր է:
Նախարար Մուրադյանը մասնագետներին հանձնարարեց լրացուցիչ բազմակողմանի ուսումնասիրություններ կատարել և առավել հստակ ներկայացնել, թե, արդյո՞ք, դրոշմավորման արդյունքում դեղերի գների բարձրացումն անխուսափելի է։
Հաջորդ քննարկման ժամանակ ևս մեկ անգամ շեշտվեց, որ դրոշմավորման պահանջը կնպաստի դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետները ներկայացրեցին, որ կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով Եվրոպական միությունում որոշվել է 2015 թվականից պարտադիր կերպով դեղերի համար ներդնել անվտանգության այնպիսի բնութագրիչներ, որոնք հնարավորություն կտան բաշխման շղթայում ստուգել յուրաքանչյուր փաթեթի ծագումը, իսկությունը և օրինականությունը: Նման համակարգ պլանավորվում է ներդնել նաև Ուկրաինայում: Ռուսաստանում դեռևս օրենսդրորեն ամրագրված չէ լրացուցիչ պիտակավորման պահանջ, թեև մի քանի անգամ նման առաջարկություններ դրվել են շրջանառության մեջ:
Ղազախստանում 2011թ. գործում է լրացուցիչ պիտակավորման պահանջ այն դեղերի համար, որոնք նախատեսված են միայն Ղազախստանում շրջանառելու համար` դրանց մուտքը Եվրասիական տարածք կանխելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առանձին հանդիպումների ժամանակ հարցը քննարկել է նաև խոշոր ներկրողների, ինչպես նաև հայրենական արտադրողների հետ։ Նրանք գտնում են, որ դրոշմավորումը կեղծ դեղերի և դեղերի ապօրինի շրջանառությունը կանխող մեխանիզմ կարող է դառնալ։
Ինչ վերաբերում է լրացուցիչ այլ ծախսերին, ապա բերված հաշվարկներով հիմնավորվեց, որ որևէ մեծ ծախսերի անհրաժեշտություն չի լինի։
«Պիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ կարողանան ազդել ապրանքի գնի վրա: Մասնավորապես՝ այդ ծախսերից 3.5 դրամ դրոշմապիտակի արժեքն է, որը պակասեցվում է տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող հարկ վճարողի հարկային պարտավորություններից։ Միաժամանակ 21 օրում օրական դրոշմավորելով 2800 փաթեթ, ամսեկան կստացվի 58 800 փաթեթ: Հաշվի առնելով, որ դեղագործական ոլորտում մեկ աշխատատեղի աշխատավարձը միջինը կազմում է 110 000 դրամ, վերջինս բաժանելով 58 800-ի` կստացվի, որ յուրաքանչյուր փաթեթի լրացուցիչ ծախսը կկազմի 2 դրամ, ինչը հիմք չի կարող հանդիսանալ դեղերի գների էական բարձրացման»,-ասաղ Ղուկաս Ուլիխանյանը:
Ամփոփելով քննարկումը, Արմեն Մուրադյանը նշեց, որ դրոշմավորումը դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի գործուն մեխանիզմ կարող է դառնալ։
«Մեր վերջնական նպատակը բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովումն է, ինչը չպետք է լինի ի հաշիվ դրանց մատչելիության»,-ասաց նախարարը։
25.07.2014 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ