Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հոգեբուժարանների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ

ՀՀ ԱՆ. Հոգեբուժարանների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարներին կարճ ժամանակ էր տվել առկա թերությունները շտկելու համար` հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հատկապես անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման պատշաճ ապահովումը, դեղերի շրջանառությունը,  ընդհանուր սանիտարական վիճակը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանումը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը:


Միաժամանակ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը ստուգումներ է անկացրել հանրապետության բոլոր հոգեբուժական հիմնարկներում։ 


Հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված հերթական  քննարկումն անցկացրեց նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։  Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը նախ ներկայացրեց հոգեբուժարաններում կատարված ստուգումների արդյունքները։ Նշեց, որ ստեղծված հանձնաժողովներն այցելել են հանրապետության բոլոր հոգեբուժարանները։ Չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և գործող նորմատիվներից շեղումներ։ Մասնավորապես դեղերի շրջանառության ոլորտում որևէ բուժհիմնարկում թերություններ չեն արձանագրվել։


Փոխնախարարը կետ առ կետ անդրադառնալով ստուգումների պահին արձանագրված բացթողումներին ու շեղումներին, դրանք դասակարգեց երկու խմբի. թերություններ, որոնց կարգավորումը ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում և թերություններ, որոնք կարելի է վերացնել առանց ներդրումների։ Հոգեբուժարանների ղեկավարներին նա հանձնարարեց մինչև տեսչության հաջորդ ստուգումը կարգավորել երկրորդ խմբի բոլոր թերություններն ու բացթողումները։ Այդ նպատակով առաջարկեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներից վերցնել կառավարման և ներքին մյուս գործառույթները կարգավորող գործող նորմատիվ ակտերը և առաջանորդվել դրանցով։


«Հնարավոր է, որ լինեն նորմատիվ այնպիսի ակտեր, որոնք այսօր ժամանակավրեպ են դարձել։ Կարող եք հիմնավոր առաջարկներ ներկայացնել դրանցում փոփոխություններ կատարելու նպատակով»,-ասաց Վահան Պողոսյանը։ Նա հանձնարարեց թարմացնել հիվանդների ընդունելության, դեղերի բացթողնման և հոգեբուժարաններում  կիրառվող մյուս մատյանները և դրանց վարման մշտական հսկողությունը դնել տնօրենի տեղակալներից որևէ մեկի վրա։


Փոխնախարարը կարևորեց անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների առկայությունը, ինչպես նաև մասնագետների հմտությունը։ Միաժամանակ հանձնարարեց խստորեն հետևել հոգեբանական ծառայության կազմակերպման սահմանված չափորոշիչներին,  ինչպես նաև հիվանդանոցների ներքին կառավարման ուղղությամբ գործող նորմերի կատարմանը։


Կրկին պահանջ դրվեց մշտական խիստ հսկողություն սահմանել  հիվանդներին տրամադրվող սննդի կալորիականության ու բազմազանության, ինչպես նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական նորմերի ապահովման նկատմամբ:


Հոգեբուժարանների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց հակահրդեհային պաշտպանության, ինչպես նաև անհրաժեշտության դերքում հիվանդների տարհանման պայմանների ապահովման և էվակուացիոն պլանների թարմացման հարցերի վրա։


Վահան Պողոսյանը հորդորեց կարճ ժամանակում կատարել նշված  հանձնարարությունները, որպեսզի մինչև Առողջապահական պետական տեսչության հաջորդ ստուգումն ու դրա արդյունքների ամփոփումը նշված խնդիրներին  լուծում տրվեն։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ