Հրատապ թեմա Հայաստանում
Սննդային թունավորումների բռնկումներ 2014- ին չեն գրանցվել. Մարգարիտա Բաբայան

Սննդային թունավորումների բռնկումներ 2012, 2013-ի համեմատ, 2014-ին չեն գրանցվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Ըստ նրա`այս տարի սննդային թունավորման եզակի դեպքեր են եղել: Հիմնական պատճառը՝ չեն պահպանվել հիգիենայի պայմանները:
Մ. Բաբայանի փոխանցմամբ`ազգաբնակչությունն ավելի գրագետ է դարձել, իրենց դերն ունեն նաեւ մասնագիտական խորհուրդները:
2014թ., ըստ բանախոսի, արձանագրվել է սննդային թունավորման բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, առանց մահվան ելքի: Իր իսկ խոսքով` 2013 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է բոտուլիզմի 24 դեպք` 40 տուժածով, 3 մահվան ելքով:
«Այս տարի ավելացել են սնկերից թունավորման դեպքերը: Գրանցվել է 20 դեպք` 29 տուժածով: 2013 թվականին նույն ժամանակահատվածում ունեցել ենք 16 դեպք` 24 տուժածով»,- հայտնեց Մ. Բաբայանը`հավելելով, որ սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվել են Լոռու մարզում:
«Անցյալ տարիներին դեպքեր են եղել, երբ արձանագրվել են կրեմային հրուշակեղենից թունավորման դեպքեր, որոնք պատրաստված են եղել տնային պայմաններում: Ունեցել ենք դեպքեր, երբ օգտագործել են աղցաններ, որոնք ճիշտ չեն պատրաստվել եւ ճիշտ չեն պահպանել կամ՝ հիգիենիկ պայմանները բավարար չեն եղել»,- տեղեկացրեց մասնագետը:
Սննդային թունավորումներից խուսափելու համար տիկին Բաբայանը խորհուրդ տվեց պահպանել սննդի անվտանգության կանոնները: «Պետք է լավ լվանալ սննդամթերքը եւ այն պարագաները, որոնք օգտագործվում են կերակուր պատրաստելիս»:
Խոսելով սննդի պահպանման անվտանգության կանոնների մասին, Մ. Բաբայանն ասաց, որ մսից պատրաստված կերակուրները պետք է պահպանել սառնարանում: «Ի դեպ, սննդամթերքը սառնարանում պետք է պահպանել փակ տարաների մեջ, հում եւ եփած սննդամթերքը` իրարից հեռու»:
Սննդային թունավորումների ժամանակ մասնագետը հետեւյալ նշանները մատնանշեց` սրտախառնոց, փսխում, փորլուծություն: Բոտուլիզմի դեպքում լինում է փորկապություն, գլխացավ, գլխապտույտ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաեւ երկտեսություն, ձայնի խռպոտություն եւ կոպերի անկում: Վերոնշյալ նշանների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի, չզբաղվել ինքնաբուժմամբ:
Մ. Բաբայանը զգուշացնում է. «Բոտուլիզմի տոքսինով պահածոն ձմռանը չի փոխում ո՛չ համը, ո՛չ հոտը, ո՛չ տեսքը»: Ուստի, հնարավորինս պետք է հրաժարվել սննդամթերքը պահածոյացնելու սովորույթից, այն կարելի է պահպանել սառեցված կամ չորացված եղանակով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն