Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Լյարդաբանական արդի խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: ՀՀ ԱՆ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» մասնագետների հետ քննարկվեցին լյարդաբանական արդի խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:
«Չնայած լյարդաբանության ոլորտում առկա խնդիրներին, մեր մասնագետների աշխատանքի, մեծ փորձի, ապացուցողական բժշկության մոտեցումների շնորհիվ մենք նաև լուրջ հաջողություններ ենք արձանագրել»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` նյութատեխնիկական խնդիրներն անշուշտ անդրադառնում են լյարդաբանության զարգացման, մասնավորապես` արդիական մեթոդներով լաբորատոր հետազոտությունների ապահովման վրա։ Մանավանդ, որ լյարդաբանությունը բժշկության կարևոր և արագ զարգացող ճյուղերից մեկն է:
Ռոբերտ Գիշը, ներկայացնելով միջազգային փորձը, նշեց, որ բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ Ց-ի կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում ԱՄՆ-ում իրականացվում են լայնամասշտաբ քարոզարշավներ: Դրանց նպատակը հիվանդության, վարակի կանխարգելման մասին մարդկանց իրազեկումն է:
«Հեպատիտ Բ-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մորից-երեխա կապի միջոցով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել 1995թ.-ից մինչև այսօր ծնված բոլոր անձիք անվճար կատարել հեպատիտ Ց-ի ախտորոշման թեստ»,- հայտնեց անվանի լյարդաբանը:
Նա նշեց, որ առաջիկայում նպատակ ունեն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում աշխատանքներ տանել` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելումը:
Մասնագետն առաջարկեց իր աջակցությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման, հետազոտման և բուժման իրավիճակի քարտեզագրման գործում:
Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վեր հանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:
Նա նշեց, որ նախարարությունում գործող գլխավոր մասնագետների ինստիտուտն առաջիկայում կենթարկվի փոփոխության` ավելի մեծ տեղ տալով մասնագիտական միավորումներին` ասոցիացիաներին և ձևավորելով աշխատանքային խմբեր` կմեկտեղեն ջանքերը առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլև հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ 2015 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով: Նա շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Գիշին լյարդաբանության ոլորտում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
«Ռոբերտ Գիշի շնորհիվ մեր երկիրը միջազգային երկու ուղեցույցների ստեղծման աշխատանքային խմբի անդամ է»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:
Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ և Ց-ն համարվում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Մեր երկրում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է 1999 թվականից) հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչև 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն