Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նախարարությունը չի կարող նախապատվություն տալ բարձր գին ունեցող դեղերին. tert.am

Եթե դեղամիջոցը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում և հայտարարված բաց մրցույթում առաջարկվում է ավելի ցածր գին, ապա որևէ գերատեսչություն, անգամ ամենահումանիստական մղումներից ելնելով՝ չի կարող նախապատվությունը տալ նույն ազդեցության ավելի բարձր գին ունեցող դեղին, քանի որ կխախտի օրենքը (տվյալ դեպքում` պետական գնումները կարգավորող օրենսդրությունը):
Այս մասին Tert.am –ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ անձինք այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով, քանի որ կազմակերպության շահառուների առողջական վիճակը էլ ավելի է վատացել: Եվ հիմնական դժգոհությունները վերաբերում են ամերիկյան «Զիպրեքսա» դեղամիջոցի հայկական փոխարինողներին:
Ըստ ԱՆ-ի՝ առողջապահության նախարարի հանձնարարականով մայիս-հունիս ամիսներին ուսումնասիրվել է «Զիպրեքսա» և փոխարինողներ ստացող հիվանդների բժշկական փաստաթղթերը, վարվել են զրույցներ հիվանդների, նրանց հարազատների և հոգեբույժների հետ և հիմք ընդունելով այդ ուսումնասիրության արդյունքները, մշակվել են չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում նպատակահարմար է գտնվել հիվանդին տրամադրել «Զիպրեքսա» դեղամիջոցը:
«Դրանց կիրառումը հնարավորություն կտա լուծել տվյալ դեղորայքի կարիքն ունեցող հիվանդների խնդիրը, ինչի արդյունքում կնվազի հիվանդների հոսպիտալացման թիվը, հիվանդությունների հետագա բարդացումները, ինչպես նաև կհետաձգվի հաշմանդամության առաջացումը»,- նշվում է ԱՆ պատասխանում՝ առանց հստակեցման, թե խոսքը ամերիկյա՞ն , թե հայկական փոխարինիչի մասին է:
Ներկայումս նախարարությունում քննարկվում է, թե գործող օրենսդրության շրջանակում ինչ մեխանիզմներ կարող են կիրառվել հաճախորդներին «Զիպրեքսա» տրամադրելու խնդիրը լուծելու համար՝ ընդհուպ մինչև օրենսդրական փոփոխությունների առաջարկումը։
«Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ, իրոք, դեղորայք և բժշկական պարագաներ գնելիս միայն գնի վրա հիմնվելը ոչ միշտ է ապահովում ցանկալի արդյունք, այդ թվում նաև ֆինանսական. սկզբում վճարելով քիչ՝ հետագայում ստիպված ենք լինում վճարել ավելի շատ: Միաժամանակ նախարարությունն այժմ աշխատանքներ է տանում «Զիպրեքսան» երկարաժամկետ պայմանագրով անմիջապես արտադրողից ձեռք բերելու ուղղությամբ։ Արդեն նման հաջողված փորձ կա։
«Ինսուլինի» ձեռք բերման նպատակով անմիջապես արտադրողի` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերության հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, ինչի արդյունքում մարդկային ինսուլինը այդ տարիների ընթացքում պետք է ձեռք բերվի նախկինից 3-4 անգամ ավելի էժան գնով»,- հավելվում է ԱՆ պատասխանում:
Նույն սկզբունքով «Զիպրեքսա» ձեռք բերելու նպատակով նախարարությունն առաջարկ է արել «Էլայ Լիլլի» դեղագործական ընկերությանը` պայմանով, որ դեղը կտրամադրի տեղի արտադրողից ավելի էժան։ Դա հնարավորություն կտա հիմնովին լուծել տվյալ դեղի կարիքն ունեցող հիվանդների դեղորայքով ապահովման հարցը։
Հավելենք, նաև, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսվում է գեներիկ (օրեգինալից վերարտադրված) դեղերի համար ավելի հստակեցնել կենսահամարժեքության հետազոտությունների ներկայացման պահանջները։
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն