Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ակնաբուժության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Հայկական ակնաբուժական նախագծի» հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին:
Նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում ՀԱՆ-ի հսկայական ներդրումը:«Հայկական ակնաբուժական նախագծի հետ համագործակցությունը ոչ միայն բարի ավանդույթ է, այլև խիստ անհրաժեշտություն: Ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել ձեր կողմից կատարված աշխատանքի համար»,- ողջունելով հյուրերին նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը:Ռոջեր Օհանեսյանը, անդրադառնալով օրերս Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում հանդիսավորությամբ բացված «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնին», շեշտեց, որ այն արտերկրի մասնագետների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Օհանեսյանը փաստեց, որ նորաբաց կենտրոնը եզակի է մեջ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ բժշկական այս կառույցի աշխատանքը միտված է կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը: Տեղեկացնելով, որ բացման հաջորդ օրը կենտրոնում կատարվել է ռուս երեխայի վիրահատություն, արդեն իսկ վստահություն է ներշնչում, որ առաջիկայում կենտրոնը գրավիչ կլինի միջին ասիական, եվրոպական երկրների հիվանդների համար:
«Մենք ցանկանում ենք ընդլայնել, հզորացնել ակնաբուժական ծառայությունը մարզերում` հիմնելով նոր բաժանմունքներ»,- նշեց ՀԱՆ հիմնադիր-նախագահը` հավելելով, որ իրենք պատրաստ են ապահովելու ակնաբուժական մարզային ծառայությունների նյութատեխնիկական հագեցվածությունը, կադրերի վերապատրաստումը, իսկ նախարարությունը կաջակցի դրանց տարածքի տրամադրման գործում: Օհանեսյանը նշեց, որ արտերկրի մասնագետների հետ համագործակցության շնորհիվ մարզային բուժաշխատողները հնարավորություն կունենան լայնորեն օգտվել հեռակապի հնարավորություններից` խորհրդակցելով և անգամ բարդ վիրահատություններն իրականացնելով առցանց: Ակնաբույժը հայտնեց, որ նման համագործակցություն է առաջարկվում նաև մանկաբույժների համար, ինչին մեծապես նպաստել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:
Արմեն Մուրադյանը ողջունեց առաջարկը և հավաստիացրեց, որ մարզերի համաչափ զարգացումը ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլև երկրի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում է:
Նա նշեց, որ նախարարությունը կարևորում է մարզային մասնագետների վերապատրաստումը, ինչի ուղղությամբ նույնպես լայնածավալ աշխատանքներ են կատարվում: Նախարարն ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի արտերկրի առաջատար բժշկական կենտրոններում վերապատրաստում անցնելուց հետո հայ մասնագետները վերադառնան Հայաստան` մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու համար:
Իջևանում կառուցվող ակնաբուժական կլինիկան, որի բացման ժամկետը նախանշված է 2015թ. գարնանը, ակնաբուժական որակյալ ծառայությունները մարզերի բնակչությանն ավելի հասանելի դարձնելուն միտված առաջին քայլն է: Ծրագրի շնորհիվ մարզի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի մեկնել Երևան ակնային խնդիրների կամ վիրահատության համար կամ սպասել մինչև շարժական ակնաբուժական հիվանդանոցն այցելի իրենց քաղաք:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն