Հրատապ թեմա Հայաստանում
Ի՞նչ բժշկական կանոնակարգ է գործարկվում Էբոլայով վարակմամբ կասկածվող հիվանդի նկատմամբ. news.am

ԱՄՆ Տեխաս նահանգում գործող բուժհաստատություններից մեկը կրակահերթի տակ է հայտնվել՝ երկրի տարածքում Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշված առաջին հիվանդին՝ մի քանի օր առաջ մահացած լիբերիացի Էրիկ Դունկանին, առանց հետազոտության բաց թողնելու համար:
Ներկայում նույն հիվանդանոցում Դունկանի խնամքով զբաղված բուժքույրերից մեկն է մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվել: ԱՄՆ առողջապահական ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հավաստիացմամբ, տեղի ունեցածի պատճառը Էբոլայով վարակմամբ կասկածվող հիվանդի նկատմամբ գործարկման ենթակա բժշկական կանոնակարգի խախտումն է:
Փորձենք հասկանալ, թե ինչ կանոնակարգի մասին է խոսքը, որի օգնությամբ հնարավոր է Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում ավելի քան 4 հազար մարդու կյանք խլած վիրուսով վարակմամբ կասկածվող հիվանդի մեկուսացումն ու խնամքն ապահովել:
Անցում՝ ստուգաթերթիկով
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի վկայությամբ, Էբոլա հեմոռագիկ տենդի ախտանշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, փսխումը, փորլուծությունը, մկանային ցավը եւ արյունահոսությունը:
Սակայն ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք հիվանդը նախընթաց երեք շաբաթների ընթացքում Էբոլայի զոհը դարձած տարածաշրջանի երկրներից որեւէ մեկում՝ Սիերա Լեոնեում, Լիբերիայում կամ Գվինեայում է եղել, քանի որ, CNN-ի վկայակոչմամբ, հիվանդության ինկուբացիոն շրջանը առավելագույնը 21 օր կարող է տեւել:
Հիվանդի մեկուսացում
Էբոլայով վարակման կասկածի առկայության պարագայում հիվանդին հարկավոր է անմիջապես առաձին զուգարանով մեկտեղանոց հիվանդասենյակ տեղափոխել, դեպի միջանցք տանող դուռը փակի տակ պահել: Բացի այդ, հիվանդասենյակ մտնող յուրաքանչյուր անձի վերաբերյալ պարտադիր գրանցում պետք է արվի: Խորհուրդ է տրվում նաեւ դռան մոտ պատասխանատու աշխատակցի կանգնեցնել՝ համոզվելու համար, որ բոլորը անձնական պաշտպանության միջոցներով են հիվանդասենյակ մտնում:
Անձնական պաշտպանության միջոցներ
Հիվանդի խնամքով զբաղվող բուժանձնակազմի անդամները պետք է պաշտպանիչ ձեռնոց, զգեստ, ինչպես նաեւ աչքերն ու դեմքը պաշտպանող միջոցներ կրեն:
Երբեմն իրադրությունը պահանջում է առավել զգուշավոր գտնվել՝ երկու զույգ ձեռնոց, կոշիկների եւ ոտքերի համար նախատեսված հատուկ ծածկ կրել: Խոսքը, մասնավորապես, այն դեպքին է վերաբերում, երբ հիվանդի մոտ փսխում, արտաթորանք, կամ նշանակալի ծավալով արյունահոսություն է նկատվել:
Ճիշտ հերթականություն
Անձնական պաշտպանության միջոցներ կրելը բավական չէ. հարկավոր է նաեւ դրանք ճիշտ հերթականությամբ հագնել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով, անձնական պաշտպանության միջոցները հագնելու եւ հանելու գործընթացը պետք է բուժաշխատողների մեկ այլ՝ վերապատրաստում անցած խմբի վերահսկողությամբ իրականացվի:
Նախ հարկավոր է կոմբինեզոն հագնել, այնուհետեւ՝ փակ, անջրանցիկ կոշիկներ, որին էլ կոմբինեզոնն ամբողջությամբ ծածկող պաշտպանիչ զգեստը պետք է հետեւի: Հաջորդիվ դիմակի, ակնոցների եւ գլուխը պաշտպանոց միջոցների հերթն է: Իսկ ամենավերջում, ձեռքերը լվանալուց հետո, հարկավոր է ձեռնոցները հագնել:
Այդուհանդերձ, անձնական պաշտպանության միջոցները հանելիս առավել ծայրահեղ զգուշություն պետք է դրսեւորել՝ սովորական հագուստի, աչքերի եւ լորձային մեմբրանների հետ շփումը բացառելու համար:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենի համոզմամբ, հենց անձնական պաշտպանության միջոցների հեռացման ընթացքում է վարակման ամենամեծ ռիսկը գործում:
Այցելությունների բացառում
Որքան էլ որ ասվածը ակնհայտ հնչի, փորձագետները չեն դադարում հիշեցնել, թե հիվանդի մոտ այցելությունների բացառումը որքան վճռորոշ նշանակություն կարող է ունենալ, քանի որ այդ կերպ ո՛չ միայն իրենց՝ այցելուների, այլ նաեւ բուժանձնակազմի եւ երկրի ամբողջ բնակչության անվտանգությունն է ապահովվում: Այդուհանդերձ, Թոմ Ֆրիդենի հաղորդմամբ, խիստ բացառիկ դեպքերում, երբ այցելությունը կարող է հիվանդի առողջական վիճակի վրա դրականորեն անդրադառնալ, հիվանդասենյակ մտնող յուրաքանչյուր կողմնակի անձ նախօրոք պետք է արտաքին զննում անցնի՝ տենդի եւ այլ ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն