Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նախարարը ներկայացրեց 2015թ. առողջապահական ոլորտի պետական բյուջեի նախագիծը

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող առողջապահության ոլորտի բյուջեն։
Արմեն Մուրադյանը նշեց. «ՀՀ առողջապահության նախարարության հատկացումներն առողջապահական ծրագրերի գերակշիռ մասով ավելանալու են 8.3 մլրդ դրամով։ Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեից առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 83.5 միլիարդ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 3,3 տոկոս կամ 2.7 մլրդ դրամ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 13-ի նիստում նշեց, որ ընդհանուր առմամբ, ՀՀ առողջապահության նախարարության հատկացումներն առողջապահական ծրագրերի գերակշիռ մասով ավելանալու են 8.3 մլրդ դրամով։
2015թ. պլանավորված է ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների 83 տոկոսը կամ շուրջ 67 մլրդ դրամն ուղղել հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների ձեռք բերմանը։ Այս ուղղություններով նախատեսված է 4 նոր ծրագիր։
Արտահիվանդանոցային ծառայությունների ձեռք բերման համար նախատեսված մոտ 29 մլրդ դրամը 2014թ.-ի բյուջեն գերազանցում է շուրջ 1.8 միլիարդով կամ 6,6 տոկոսով։ Այդ միջոցները կնպատակաուղղվեն 14 ծրագրի ֆինանսավորմանը։ Ավելացվող գումարների հիմնական մասը կուղղվի 2015 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը: 2015թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: 2014 թվականի 76.100 դրամի դիմաց 2015 թվականի հուլիսի 1-ից այն կկազմի 79.400 դրամ: Բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կպահպանվի 2014 թվականի մակարդակով` 178.600 դրամ:
«Պետք է նշեմ, որ հատկացումներն ավելացել են ձեռք բերվող արտահիվանդանոցային ծառայությունների բոլոր ուղղություններով»,- ասաց Արմեն Մուրադյանը` դրանց շարքում մատնանշելով հեմոդիալիզի ծրագիրը:
2015թ. նախատեսվում է փոխհատուցել շուրջ 300 հազար հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման դեպք` նախորդ տարվա 290 հազարի փոխարեն, ինչի համար պլանավորվել է ծախսել 38.6 մլրդ դրամ կամ 4.5 մլրդ դրամով ավելի։ Ավելացվող միջոցներից շուրջ 760 միլիոն դրամը 2015թ. հուլիսի 1-ից կուղղվի հիվանդանոցային բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։ Հիվանդանոցային 14 ծրագրի փոխարեն կֆինանսավորվի 17 ծրագիր։ Ավելացված նոր 3 ծրագրի իրականացման համար կծախսվի շուրջ 3.9 մլրդ դրամ։
«Ինչպես գիտեք, 2014 թվականից պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական օգնության կազմակերպման և դրանց ծախսերի փոխհատուցման գործառույթները հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: 2015 թվականին մոտ 90 հազար շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար նախատեսված են 15 հազար հիվանդանոցային դեպքի բուժման ծախսեր` մոտ 2,6 մլրդ դրամ գումարով»,- տեղեկացրեց նախարարը:
Բացի այդ, առաջին անգամ այդ շահառուների համար նախատեսվում է կազմակերպել կանխարգելիչ բժշկական հետազոտություններ, ինչի համար պետական բյուջեից կհատկացվի 712 մլն դրամ կամ 8 հազ դրամ` մեկ շահառուի հաշվով: Ծրագիրը ոչ միայն հնարավորություն կտա հիվանդությունները վաղ ախտորոշել, այլև այդ ճանապարհով տնտեսել հիվանդանոցային ծառայությունների ձեռք բերմանն ուղղված պետական միջոցները։ Կանխարգելիչ բժշկական հետազոտությունները կդիտարկվեն որպես սոցիալական փաթեթից ակտիվացման պարտադիր բաղադրիչ:
«Նոր ծրագրերից կուզեի անդրադառնալ նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացման ծրագրին, ինչի համար կհատկացվի 500 մլն դրամ»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ կյանք փրկող այս ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:
Հաջորդ նոր ծրագիրը արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներն են, որի տարեկան գումարը կազմում է 36 մլն դրամ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստել սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ և ճառագայթային բժշկության մասնագետներ: Նշված գումարով նախատեսվում է վերապատրաստել 12-13 մասնագետ:
ՀՀ կառավարության նախարարության համար մոր և մանկան առողջության պահպանումը կմնա գերակա ուղղություններից մեկը։ Այդ ծրագրերի իրականացման ծախսերը կազմելու են ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների շուրջ 20 տոկոսը։ 2015 թ. մոր և մանկան առողջության պահպանման համար պլանավորվում է ծախսել շուրջ 15.5 մլրդ դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 700 մլն դրամ։
Պետական բյուջեից առաջին անգամ միջոցներ կհատկացվեն անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար։ Այդ նպատակով 2015թ.-ին սոցիալապես անապահով, նպաստառու (30 միավոր և ավելի) ընտանիքների անպտուղ զույգերի բուժօգնությանը նախատեսվում է հատկացնել 78.6 մլն դրամ:
Կիրականացվի նաև «Երեխաների առողջ սնուցում» հանրային իրազեկման նոր ծրագիրը։ Զանգվածային լրատվամիջոցներով և հնարավոր այլ միջոցներով հանրային լայն քարոզչություն կկատարվի երեխաների սնուցման բարելավման նպատակով։
2015թ. հանրային առողջապահական ծառայությունների համար հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են ավելի քան 1,5 միլարդ դրամով կամ 39 տոկոսով: Գերակայությունը տրվել է «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ընդլայնմանը և որակյալ պատվաստանյութերի ձեռք բերմանը։ Իմունականխարգելման ազգային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1,9 միլիարդ դրամ,
Այդ միջոցներով հնարավոր կլինի պատվաստել երեխաներին, նախազորակոչիկներին և զինակոչիկներին։
Աճ է նախատեսվում նաև «Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)» ծրագրերով։ Պետական բյուջեից այս ծրագրերի ֆինանսավորումն ավելացել է 137 մլն դրամով։
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերով նախատեսվում է ծախսել 3.9 մլրդ դրամ։ Այդ միջոցներով կկառուցվեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական նոր կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքը և Մեղրու հիվանդանոցը, կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Կապանի, Բերդի, Ճամբարակի բժշկական կենտրոնները, որոնք կհագեցվեն ժամանակակից սարքավորումներով և կահույքով։ Միաժամանակ կիրականացվի ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագիրը։
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերի ընթացքում ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված` առողջապահական ոլորտին վերաբերող հարցերին:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն