Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվեցին վերարտադրողական տարիքի կանանց առողջության պահպանման հարցեր

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գրասենյակի ղեկավար, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին։
Երկուստեք կարևորվեց Հայաստանում կանանց վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությունը։ Օրենսդրական դաշտի ապահովումից մինչև հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում հղիների հսկողություն ապահովելու նպատակով շրջիկ գինեկոլոգիական ծառայության ստեղծում, շտապ մանկաբարձական օգնության կազմակերպում, անհրաժեշտ գործիքների տրամադրում, մասնագետների համար ուղեցույցների մշակում և բազմաթիվ այլ միջոցառումներ։ Նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ ծրագրերի, բուժհաստատություններում մասնագետների ամենօրյա ջանքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերջին տարիներին բարելավվել են կարևոր մի շարք ցուցանիշներ, այդ թվում` մայրական մահացության, հղիության արհեստական ընդհատումների։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը բարձր գնահատեց հատկապես մայրական մահացության ցուցանիշի նվազումը։
Հետագա համագործակցության շրջանակները քննարկելիս ընդգծվեց հազարամյակի նոր մարտահրավերներից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» հիմնական ռազմավարությունից ելնելով ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը։
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ 17 նպատակ և 169 ուղինեշ է առանձնացրել, որոնք ցանկալի է, որ արտացոլվեն ազգային ծրագրերում»,-նշեց Զահիդուլ Հյուքը։
Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց, որ չնայած մեծ ջանքերի շնորհիվ արձանագրված հաջողություններին, Հայաստանի համար առաջնային է մնում մայրական մահացության և հիվանդացության ցուցանիշների նշանակալի նվազեցումը։
«Երևանի երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներում բարդացված ծնունդների վարման շնորհիվ բավականաչափ փորձ է ձեռք բերվում, որը փոխանցվում է մյուս մասնագետներին»,-ասաց փոխնախարարը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նախարարի հանձնարարությամբ ծննդատներից տվյալներ են հավաքագրվում կրիտիկական վիճակներից ծննդկանների դուրս բերման բոլոր դեպքերը։ Դրանց խորությամբ վերլուծությունն էական օժանդակություն կլինի ապագայում նման դեպքերի զարգացումը կանխելու և մայրական մահացությունը նվազեցնելու գործին»։
Նախարարության այս նախաձեռնությունը ևս Զահիդուլ Հյուքի հավանությանն արժանացավ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նշվեց, որ այն հասարակական հնչեղություն է ստացել հենց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված աշխատանքի շնորհիվ։
Վերարտադրողական տարիքի կանանց առողջության բարելավման ուղղությամբ ռազմավարությունը թարմացնելու և նոր մոտեցումներ մշակելու գործում Սերգեյ Խաչատրյանը կարևորեց իրավիճակի գնահատման նպատակով մեծածավալ հետազոտությունների իրականացումը։
«Ամփոփ այդ տեղեկատվությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերը մշակելու համար»,-ասաց փոխնախարարը։
Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը, ՀՀ առողջարապության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն