Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շտապօգնության ավտոմեքենաներ` սահմանամերձ համայնքներին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում Տավուշի մարզի չորս, Արարատի, Լոռու, Շիրակի և Արմավիրի մեկական համայնքներին ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից տրամադրվեցին շտապօգնության ավտոմեքենաներ:
ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ որոշում ընդունեց, ի թիվս այլ ծրագրերի, «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի ընթացքում տնտեսված միջոցների հաշվին իրականացնել ՀՀ մարզերին կառավարության կողմից տրամադրված շտապօգնության մեքենաների վերանորոգման ծրագիրը:
«Շտապօգնության այս ավտոմեքենաները նախկինում բավականին մաշված էին: Դրանք հուլիսին հանձնվեցին վերանորոգման և այսօր ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկացվում են սահմանամերձ համայնքներին»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պատասխանելով լրագրողների հարցին` նա ասաց, որ նորոգված մեքենաները տրամադրվել բժշկական այն հաստատություններին, որոնք առավել շատ ունեին դրա կարիքը՝ հաշվի առնելով առկա տրանսպորտային միջոցների մաշվածության աստիճանը, սպասարկվող բնակչության թիվը, հեռավորությունը մարզկենտրոնից:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ, բացի ավտոմքենաներից, համայնքներին մարդասիրական օգնությամբ տրամադրվել են նաև դեղեր և բժշկական պարագաներ:
Շտապօգնության տասը ավտոմեքենաների նորոգման համար ծախսվել է շուրջ 20 մլն դրամ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ շտապօգնության ավտոմքենաներով համալրելու կարիք բոլոր մարզերն էլ ունեն: ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը Արմեն Երիցյանի խոսքով` շարունակական է լինելու:
«Մենք աշխատանքներ ենք տանում նաև ամենագնաց մենքենաների հատկացման ուղղությամբ: Կարծում եմ, 2015 թվականին կունենանք դրանցից, ինչի շնորհիվ շտապօգնության բժիշկների հետ միասին կկարողանանք օգնություն ցուցաբերել բնակչությանը: Այսօր առողջապահության նախարարի հետ մենք քննարկել ենք, որ պետք է միասին աշխատենք»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, օգոստոսին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում սահմանամերձ Մովսես գյուղին տրամադրել էր շտապօգնության վերանորոգված առաջին ավտոմեքենան, դեղեր ու բժշկական պարագաներ:
Ստորև ներկայացնում ենք այն բժշկական կենտրոնները, որոնց տրամադրվել են շտապօգնության ավտոմեքենաներ
ՀՀ Տավուշի մարզի «Մոսեսգեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ
«Ներքին կարմիր աղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ
«Բագրատաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ
«Այգեձորի առողջության կենտրոն» ՓԲԸ
ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
ՀՀ Լոռու մարզի «Դսեղի առողջության կենտրոն» ՓԲԸ
«Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՓԲԸ
ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
ՀՀ Արմավիրի մարզի «Երվանդաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն