Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ասուլիս` նվիրված ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով աշխարհում տարեկան ավելի քան 14 մլն մարդու հիվանդանոցային բուժման ընթացքը բարդանում է ներհիվանդանոցային վարակից։ Անգամ զարգացած երկրների ամենաժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացողների առնվազն 5-12 տոկոսի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ։ Զարգացող երկրներում այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 25 տոկոս։
Բանախոսը նշեց, որ ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն առողջապահության նախարարության քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ 2012 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը միջոցառումների ցանկը»։ Մշակվել և ներդրվել են գործընթացը կանոնակարգող բազմաթիվ նորմատիվներ ու չափորոշիչներ։
ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հոկտեմբերի 31-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների գնահատման, ռենտգեն կաբինետների օդի մշտադիտարկման և լաբորատոր հետազոտությունների իրականացման 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2544-Ա հրամանը ևս բխում է կառավարության կողմից հաստատված ծրագրից։ Նախարարի հրամանի համաձայն առողջապահության համակարգում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ուղղությամբ առկա խնդիրները վեր հանելու և դրանք կանոնակարգելու նպատակով 2014թ. նոյեմբերից ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություններ են սկսել հանրապետության բուժհիմնարկներում։ Ուսումնասիրությունները նպատակ են հետապնդում նաև վերլուծությունների հիման վրա նոր ընթացակարգեր մշակել «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում։ Ուսումնասիրություններ
ի ընթացքում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շեղումների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը վարույթ է հարուցել, իսկ քննչական կոմիտեն` քրեական գործ։
Վահան Պողոսյանը տեղեկացրեց, որ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները հանրապետության հիվանդանոցային ամբողջ ցանցում (անկախ սեփականության ձևից) առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում։ Ուշադրության կենտրոնում է նաև այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումների կազմակերպումը։ Երկու ամսվա ընթացքում ուսումնասիրություններ կկատարվեն նաև ստոմատոլոգիական և պոլիկլինիկական ծառայություններում, լաբորատորիաներում` արդյունքների մասին տեղեկացնելով հիմնադիրներին։ Նաև հայտնեց, որ ուսումնասիրությունների և ստուգման արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմինններին։
«Ես եղել եմ Քաջարանում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Մարզպետարանում մարզպետի և շահագրգիռ մարմինների հետ խնդիրը քննարկվել է։ Առաջարկել եմ, որպեսզի մարզի բոլոր բուժհիմնարկներում ուսումնասիրեն ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և բժշկական ծառայության որակի ապահովման նորմատիվների կատարման գործընթացը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հետազոտման, ուսումնասիրման, վարույթի արդյունքները համադրել, որպեսզի հասկանանք Քաջարանի բժշկական կենտրոնում կատարվածի պատճառները»,-ասաց փոխնախարարը։ Նա նաև նշեց, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ c-ով վարակված քաղաքացիներն անվճար բուժում կստանան։
Այժմ ընթանում է 2015 թվականի պետական պատվերի տեղադրման գործընթացը։ Պայմանագրերի կնքման ժամանակ կարևորվում են ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի և բժշկական ծառայությունների որակի պատշաճ վերահսկողության ապահովումը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործառույթներն ու ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն