Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն էր պրոֆեսոր Աբա Հարկոսը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն էր պրոֆեսոր Աբա Հարկոսը

Գերմանիայից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր ժամանել Հայդելբերգի համալսարանական կլինիկայի մամոլոգ պրոֆեսոր Աբա Հարկոսը: Նա արդեն ծանոթ էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի հայ գործընկերների աշխատանքային առօրյային, գիտի՝ ինչ խնդիրներով են առավել հաճախ մասնագետի օգնությանը դիմում հայ կանայք: 


«Էրեբունի» բժշկական կենտրոնի Մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Լուսինե Հակոբյան.


«Էրեբունի» բժշկական կենտրոնի Մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Լուսինե Հակոբյան–   «Էրեբունի» բժշկական կենտրոնն ուրախ է հյուրընկալել պրոֆեսոր Աբա Հարկոսին, ով մեծ փորձ ունի կրծքագեղձի հետազոտման և ախտորոշման գործում: Նրա այցի բուն նպատակը փորձի փոխանակումն է, նորարարական ներդրումները...


Ինչպես գիտեք, կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հանդիպող քաղցկեղների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ամբողջ աշխարհում: Եվ, քանի որ հիվանդության վաղ հայտնաբերումը կյանքին վտանգ սպառնացող բարդ ձևերի կանխարգելման գրավական է, ուստի մամոգրաֆիկ հետազոտությունների դերն այս գործընթացում առավել քան կարևորվում է:


Ամբողջ աշխարհում ընդունված է սքրինինգային հետազոտությունները՝ կանանց տարեկան մեկանգամյա զննումը, ինչը նպաստում է ուռուցքների վաղ շրջանում հայտնաբերմանը:


Պետք է հուրախությամբ նշեմ, որ մեր կլինիկան հագեցած է գերժամանակակից թվային մամոգրաֆով և ուլտրաձայնային սարքերով, որոնք թույլ են տալիս դիտարկել կրծքագեղձի ուռուցքները ոչ կլինիկական փուլում: 


Հետագայում ցանկանում ենք կլինիկան համալրել ևս մեկ շատ կարևոր՝ կրծքագեղձի ստերեոտաքսիկ վակուումային բիոպսիայի սարքով, որը թույլ կտա, առանց վիրահատական միջամտության, ստանալ ավելի շատ հյուսվածքներ՝ հօգուտ ախտորոշման: 


Հայդելբերգի համալսարանական կլինիկայի մամոլոգ պրոֆեսոր Աբա ՀարկոսՀայդելբերգի համալսարանական կլինիկայի մամոլոգ պրոֆեսոր Աբա Հարկոս. 


–   Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում: Տպավորություններս տարբեր են: Նախեւառաջ, տեսնում եմ շատ մեծ կլինիկա, որը հին լինելով հանդերձ, լավ վերանորոգված է և բժշկորեն՝ զինված: Ինչ վերաբերում է մամոգրաֆիայի բաժանմունքին, ապա այն հագեցած է գերժամանակակից տեխնիկայով: Ես արդեն խոսել եմ բժշկուհու հետ և ասել, որ մամոգրաֆիայի և սոնոգաֆիայի սարքերը շատ լավ են աշխատում: Համոզված եմ, որ հետագայում կլուծվի նաև կրծքագեղձի ստերեոտաքսիկ վակուումային բիոպսիայի սարքի ձեռքբերման հարցը:


Ի դեպ, շատ հաճելի է շփումը հայերի հետ. և՛ բժիշկների, և՛ հիվանդների (ժպտում է.- հեղինակ): Ես դա հենց այնպես չեմ ասում: 


–   Բժիշկ Հարկոս, հայ մասնագետների հետ զրույցում նշել էիք, որ մաստոպաթիան հաճախ հանդիպող խնդիր է հայուհիների մոտ: Ձեր երկրում նույնպե՞ս կա նման խնդիր: Ի՞նչ գանգատներով են ձեր կանայք դիմում մասնագետի: 


–   Գրեթե նույն գանգատներով: Բայց այստեղ հիվանդության նկատմամբ վերաբերմունքն է մի փոքր այլ: Այստեղ ակնհայտ է, որ կանայք շատ են վախենում: Մեզ մոտ էլ, բնականաբար, վախենում են, իհարկե՛, եթե խոսքը գնում է քաղցկեղի մասին, սակայն նման անվտանգ հիվանդությունների դեպքում, ինչպիսին մաստոպաթիան է, ընդհանրապես չեն վախենում: 


«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է պրոֆեսոր Աբա Հարկոսը–   Որքանո՞վ եք կարևորում սքրինինգային մամոգրաֆիան:


–   Շատ եմ կարևորում, քանի որ կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված տեսակն է աշխարհում, իսկ վաղ հայտանբերումը՝ փրկող, ուստի մեծ է սքրինինգային մամոգրաֆիայի անհրաժեշտությունը: Մամոգրաֆիայի և սոնոգրոաֆիայի կոմպլեքս հետազոտության միջոցով շատ հեշտ է հայտնաբերել ուռուցքը սկզբնական փուլում և կանխել նրա ցարգացումը: 


–   Որքան գիտեմ, եվրոպական երկրներում սքրինինգը պարտադրված հիմունքներով է անցկացվում: 


–   Համաձայն եվրոպական չափորոշիչների՝արդեն տասը տարի է, ինչ սքրինինգ- հետազոտությունը պարտադիր հիմունքներով է անցկացվում: Մեզ համար այդ առումով լավ օրինակ է ծառայում Հոլանդիան, որտեղ 25-30 տարի է, ինչ սքրինինգը պարտադիր հետազոտությունների շարքում է: Շվեդիայում՝ նույնպես: Այսօր համարյա բոլոր եվրոպական երկրներում այն գործում է:  Իհարկե, կասկած չի առաջացնում փաստը, որ մամոգրաֆիան անհրաժեշտ է կնոջը:


–   Հատկապես ո՞ր տարիքային խումբը նկատի ունեք: 


–   Սկզբունքորեն՝ 50 տարեկանն անց: Այդ տարիքային հատվածում հետազոտության օգուտը մեծ է: Սակայն կան դեպքեր, երբ հետազոտությունը հարկ է անցկացնել 40 և ավելի փոքր տարիքում:


–   Կա՞ն որոշակի նշաններ, որոնք կնոջը կհուշեն հետազոտվելու մասին:


–   Եթե ընտանիքում եղել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ՝ պետք է կնոջը հուշի հետազոտություններ անցնելու մասին: Եվ, իհարկե՛, եթե կնոջ մոտ առկա են ցավեր, արտադրություն՝ կրծքագեղձից, շոշափելիս կա գոյացություն...


–   Վերադառնանք մաստոպաթիային. որո՞նք են առաջացման բուն պատճառները: 


–   Մաստոպաթիան ընդհանուր հասկացություն է՝ կրծքագեղձի տարբեր հիվանդությունների հետևանք: Դրանք հիմնականում մեծ կամ փոքր կիստաներ են, տարբեր հյուսվածքային փոփոխություններ՝ տարբեր պատճառականություններով: Երբեք հստակ չի կարելի ասել, թե որ մաստոպաթիան է վտանգներով հղի, կամ՝ հակառակը… Մաստոպաթիան, որպես այդպիսին, հիվանդություն չէ, այն այլ հիվանդությունների հետևանք է, այդ իսկ պատճառով մամոգրաֆիայի և սոնոգրաֆիայի հետազոտության պատկերները շատ տարբեր են: Դա ստիպում է յուրաքանչյուր հայտնաբերած մաստոպաթիայի դեպքում անհատական մոտեցում ցուցաբերել: 


–   Եվ վերջում. շատ կանայք չեն դիմում մասնագետի՝ վախենալով վիրահատական միջամտությունից: Ինչպե՞ս թոթափել վախը:


–   Վիրահատության հանդեպ վախը բոլորն էլ ունեն: Ամբողջ խնդիրը հենց դրանում է. որպեսզի գործը վիրահատության չհասնի, հարկ է հետազոտվել: Խոսքը վերաբերում է պլանային հետազոտմանը՝ առանց որևէ գանգատի դիմելուն միտված: Նույնն է, ինչ ատամնաբույժին դիմելը, որի պարագայում նույնպես ժամանակին հետազոտվելը աներկբա կանխարգելում է ապահովում: 


Անշուշտ, մամոգրաֆիկ հետազոտությունն իրականացնելով, հնարավոր չէ վերացնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման խնդիրը, սակայն կարելի է խուսափել, որ այն չդառնա կյանքին վտանգ սպառնացող:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ