Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հետազոտություններն առավել արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին ընդունված մեթոդաբանությամբ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց «Ալավերդի համայնքի 2015 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման» ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրենը, ուռուցքաբանը, գինեկոլոգը, սոնոգրաֆիստը։
Նախարարին ներկայացվեց, որ հետազոտությունները կատարվել են ըստ դիմելիության` գանգատներ ունեցող 35-60 տարեկան 550 կանանց շրջանում։
Որպես կանոն նման հետազոտություններն իրականացվում են այն քաղաքներում, որտեղ բնակչության համար առկա են առողջապահական ռիսկեր։ Ալավերդու ավագանու կողմից ներկայացված ծրագրով այս դեպքում առաջին անգամ փորձ է արվել բնակչության թիրախային խմբում կատարել նաև հիվանդությունների վաղ հայտնաբերում։ Արդյունքում հետազոտվել է 550 կին, որից միայն 24-ն է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում» մամոգրաֆիական հետազոտություն անցել։ Նրանցից 8-ի մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն։
Նախարարության մասնագետները կարծիք հայտնեցին, որ այս հետազոտություններն առավել արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին քաղաքացիների ընտրանքի և նրանց շրջանում հետազոտությունների իրականացման ընդունված մեթոդաբանությամբ։
«Նման ծրագրերը, բաց դռների օրերը և տարբեր ակցիաները պետք է կազմակերպվեն հաստատված մեթոդաբանությամբ, ունենան արդյունքների հավաքագրման և հաշվետվության միջազգային չափորոշիչներին համապատասխանող ձևեր»,-ասաց նախարարը։
Հաշվի առնելով, որ ծրագիրը շարունակվելու է նաև 2016 թվականին, նախարարի հանձնարարությամբ Ալավերդու ԲԿ-ին մեթոդական աջակցություն կտրամադրվի։
Միաժամանակ նշվեց, որ 2015թ. ծրագրով հետազոտված կանայք, ում մոտ հիվանդություններ են ախտորոշվել, համապատասխան բուժում են ստանում:
Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքների վերաբերյալ մամուլում թյուրիմացաբար հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ոչ թե հետազոտված 550 կնոջից միայն 7-ն է առողջ, այլև 550-ից 8-ի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ։ Ի դեպ, նրանցից 7-ն արդեն վիրահատվել է։
Քննարկվեցին նաև մարզում բժշկական ծառայությունների որակի և անվտանգության ապահովման, կադրերով համալրման ու նրանց վերապատրաստման և այլ հարցեր։ Մարզի առողջապահության վարչության պետին նախարարն առաջարկեց հանդիպումներ ունենալ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Լոռու մարզից սովորող ուսանողների հետ, աշխատանքային և կենցաղային հրապուրիչ պայմաններ ստեղծել` բուհն ավարտելուց հետո մարզի բժշկական կենտրոններում նրանց ընդգրկելու համար։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն