Հրատապ թեմա Հայաստանում
Սեզոնային փոփոխությունների ազդեցությունը մարդու առողջության վրա. գարնանային սրացումներ

Կան մի շարք հիվանդություններ, որոնք սկսում են ակտիվանալ գարնանը: Պատճառը` մեր օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններն են: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը: Իր իսկ խոսքերով`մեր օրգանիզմն ունի իր սեփական կենսաբանական ժամերը, որոնք պետք է համապատասխանեն բնության կենսաբանական ժամերին: Եվ երբ այդ ժամերն առաջ կամ ետ են ընկնում` զարգանում է սթրես, և, սովորաբար, այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում:
«Նյարդաբանական տեսակետից գարունը վտանգավոր է գլխացավերի համար: Տասը հիվանդից մեկը, ով դիմում է բժշկի, տառապում է գլխացավից: Գոյություն ունեն տարբեր գլխացավեր. հարկ է ճիշտ ախտորոշել»,- շեշտեց Հ. Մանվելյանը`հավելելով, որ գարնանը մասնագետները նկատում են նաև զարկերակային ճնշման բարձրացումներ: Կա իշեմիկ ինսուլտների առաջացման վտանգ: «Ինչպես ցույց է տալիս փորձը, ինսուլտների թիվը, սովորաբար, գարնան ամիսներին աճում է: Ի դեպ, նրանք ունեն վտանգավոր ընթացք. դրսում լավ եղանակ է, բարձր տրամադրություն և մարդը չի էլ նկատում, որ ունի ճնշման բարձրացում: Մասնագետի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել է հիվանդությունը»,- նշեց բժիշկը:
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ, INTRA հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ սեզոնային փոփոխությունները կամ, այսպես կոչված, եղանակային փոփոխություններն ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա: «Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ մարդը տիեզերքի մի մասնիկն է, որովհետև այն, ինչ կատարվում է ամբողջ մոլորակի վրա կամ տիեզերքում, մարդը չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Մյուս կողմից, կան յուրաքանչյուրիս անհատական հոգեբանական և ֆիզիոլոգիական պարամետրեր, որոնք շրջադարձերի ժամանակ կարող են քիչ ավելի կրիտիկական վիճակում հայտնվել: Ընդ որում, եթե հոգեկան ոլորտի խնդիրներ նկատում ենք աշնան և գարնան ամիսներին` ծանր հոգեախտաբանական երևույթների դրսևորմամբ, ուրեմն կա անհրաժեշտություն` միջամտելու»,- ասաց Խ. Գասպարյանն ու հավելեց, որ մենք բոլորս կարող ենք զգալ որոշակի փոփոխություններ, բայց բոլորս չէ, որ կարող ենք ունենալ ախտաբանական դրսևորումներ: «Ազգաբնակչության մեջ կան, այսպես ասած, խոցելի խմբեր: Այդ խմբերի մեջ առանձնացնում ենք երեխաներին, որոշ տարիքային առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաև ծերունական հասակի մարդկանց, սակայն գիտենք նաև, որ միջին հասակի տարիքային խմբում նույնպես կարող են լինել անձինք, ովքեր առավել զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ»,- բացատրեց հոգեբանը:
Խ. Գասպարյանն իր խոսքում նաև ասաց, որ օրգանիզմի պաշարները ձմռան ընթացքում, կարծես թե, սպառվում են, և բնության զարթոնքին պատրաստ չենք, ուստի կարող ենք ունենալ որոշակի հոգեբանական և ֆիզիոլոգիական դրսևորումներ:
Անցանկալի դրսևրումներից զերծ մնալու համար, Հ. Մանվելյանը հետևյալն ասաց.
«Գարնանը մենք ունենք վիտամինների պակաս. նոր մթերքի բացակայություն, ինչի արդյունքում ունենում ենք գարնանային ավիտամինոզ, ուստի ցանկալի է գարնանն ընդունել վիտամիններ: Վիտամին D-ի պակասն այս սեզոնում տարածված է, ինչը պատճառ է դառնում քրոնիկ ցավային համախտանիշների: Սակայն սա դեռ չի նշանակում, որ առանց բժշկի հետ խորհրդակցոլու կարելի է վիտամիններ ընդունել»:
Նյարդաբանի խոսքով`պետք է ուղղություններ փնտրել և կոմպենսացնել արյան զարկերակային ճնշումը, ստանալ առողջ սնունդ, արևի տակ շատ գտնվել:
Հ. Մանվելյանը հավաստիացնում է, որ գարնան արևն ամենաանվտանգն է՝ ի տարբերություն ամռան կիզիչ արևի, ինչը մաշկի քաղցկեղի առաջացման վտանգ է պարունակում: «Գարնանային արևը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ հոսք, և առողջարար է: Բացի այդ, արևի տակ գտնվելով, մենք փոխում ենք մեր ներքին ժամերը: Իսկ երբ սեփական օրգանիզմի և բնության ժամերը կարգավորված են, կա հարմոնիա`լավ ինքնազգացողության գրավական».- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն