Հրատապ թեմա Հայաստանում
Ամփոփվեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգների առաջին արդյունքները

ՀՀ կառավարությունը 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»:
Դրան հաջորդել է ՀՀ կառավարության 2011թ. մարտի «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` սրտանոթային համակարգի, չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերն ու միջոցառումների ժամանակացույցը»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սքրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:
«Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց առողջության մասին, առաջին հերթին, ոչ թե բժիշկները պետք է հոգան, այլ հենց իրենք: Մեզ մոտ այն կարծիքն է, որ ընտանեկան բժիշկները պետք է գնան տուն և հարցնեն, թե ինչպե՞ս է հիվանդը, հանկարծ չի՞ վատացել... Սա, այսպես ասած, հին մոտեցում է հարցին, քանի որ այսօր տեղեկատվությունն այնքան բազմաքանակ է, որ մարդիկ կարող են կարդալ իրենց հիվանդությունների, իրենց առողջությանը սպառնացող վտանգող գործոնների, ինչպես նաև սննդամթերքի որակի մասին»,- «Մեդ Պրակտիկի» հետ զրույցում ասաց Ս. Խաչատրյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե մեզանում դեռ չի ձևավորվել կանխարգելման նպատակով բժշկին դիմելու մշակույթը:
«Մենք `որպես քաղաքականությունն իրականացնողներ, շատ ենք ուզում, որ այդ շարժումը մեծանա, մարդկանց հոսքը դեպի պոլիկլինիկաներ ավելանան: Այս դեպքում մենք կունենանք տարիներ անց հիվանդանոցային դեպքերի թվի նվազում», - ընդգծեց փոխնախարարը:
Ս. Խաչատրյանը նկատեց, որ պատշաճ լուսաբանման և աշխատանքի իրականացման դեպքում մարդիկ սկսել են վստահել ու այցելում են հետազոտություններ իրականացնելու, ինչը ողջունելի է:
«2015թ. հունվար ամսից մինչ օրս սքրինինգային ծրագրով իրականացվել է շուրջ 7150 ՊԱՊ թեստի հետազոտություն, մոտ 56000 քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ավելի քան 83000-ի մոտ` արյան զարկերակային ճնշման չափում է իրականացվել. քաղաքացիների մոտ (որոշ թվով) արձանագրվել են շեղումներ»:
Հավելենք, որ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում՝ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք: Նշված սքրինինգային հետազոտություններն անվճար իրականացվում են առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն