Հրատապ թեմա Հայաստանում
Հոգեբանը` դիմորդներին. «Մեծ նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդը, զբոսանքները...»

Քննության նախօրեին մենք չենք կարող լիարժեք օգտակար լինել դիմորդին, թե ինչպես խուսափի լարվածությունից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը.
«Հոգեբանական տեսանկյունից դա ժամանակատար գործընթաց է: Անհրաժեշտ է, առարկաներին պատրաստվելուն զուգընթաց, ձեռքբերել նաեւ որոշակի հոգեբանական գիտելիքներ` մասնակցել հոգեբանական թրեյնինգների, որտեղ կսովորեցնեն` ինչպես կառավարել սեփական հույզերը»,- ասաց բանախոսը:
Հոգեբանի խոսքերով` սթրեսը մեծ ազդեցություն է ունենում ե՛ւ հուզական ոլորտի, ե՛ւ իմացական գործոնի, ե՛ւ ուշադրության կենտրոնացման, ե՛ւ հիշողության ու մտածողության վրա:
«Կան տարբեր հոգեշտկման տեխնիկաներ` շնչառական, լարվածությունը թոթափող, ուշադրության կենտրոնացման, հիշողության արդյունավետությանը նպաստող վարժություններ»,- մատնանշում է Ս. Հարությունյանը:
Հոգեբանը փաստում է, որ մեծ դեր ունի նաեւ ինքնագնահատականը, որի անկումը նկատելի կդառնա ծնողների կողմից: Այս դեպքում մասնագիտական աջակցության կարիք կլինի:
«Պետք է հաշվի առնել նաեւ դիմորդի անձնային առանձնահատկությունները: Տեսեք` նույն առարկայի քննության պատրաստվելու համար տարբեր ընդունակությունների տեր մարդիկ տարբեր պահանջներ են ունենում: Այսինքն` մեկը կարող է շատ երկար աշխատել իր վրա, մյուսը` ճիշտ հակառակը»,- բացատրում է նա:
Ս. Հարությունյանը խորհուրդ է տալիս կարգավորել դիմորդի հանգստի եւ պարապելու ռեժիմը: «Եթե նա պարապելու ընթացքում չի հանգստանում, գերծանրաբեռնված է` կորցնում է իր արդյունավետության գործակիցը»:
Հոգեբանը հորդորում է ուշադրություն դարձնել սննդակարգին, այն պետք է հարուստ լինի վիտամիններով: Մեծ նշանակություն ունեն` ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդը, զբոսանքները...
«Պակաս կարեւոր չէ ընտանեկան մթնոլորտը: Առավել եւս, եթե խոսքն ընդունելության քննությունների մասին է: Այն ավելի պատասխանատու գործընթաց է, քան ընթացիկ քննություն հանձնելը. Դիմորդը, միաժամանակ, պատասխանատվություն է զգում նաեւ ե՛ւ ծնողի, ե՛ւ դասախոսի (կրկնուսույցի) առջեւ, հետեւաբար, մեծանում է սթրեսի գործակիցը»,- զգուշացնում է հոգեբանը, ապա հավելում, որ հանդիպում են ծնողների, ովքեր շատ ավելի տագնապային են ու անհանգիստ, քան քննության նախապատրաստվողը:
Ծնողների նման վարքագիծն, ըստ հոգեբանի, ակամայից փոխանցվում է երեխային, ինչի արդյունքում երեխան կարող է դառնալ անվստահ ու տագնապային:
«Հիշե՛ք, սթրեսը, միշտ չէ, որ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Այն կարող է նույնիսկ համախմբել մարդու ռեսուրսները: Կա սթրեսի օպտիմալ մակարդակ, որի դեպքում մարդը շատ մեծ արդյունավետություն է ցուցաբերում: Սա, իհարկե, մարդու անհատական առանձնահատկություններից է կախված»,- եզրափակեց Ս. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն