Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին. Արմեն Սողոյան

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին. Արմեն Սողոյան

Ժամանակակից կյանքում ԶԼՄ-ների դերը հասարակության հոգական առողջության կյանքում ունի լուրջ կշիռ: Խնդրի կարևությունից ելնելով` Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես է եկել ԶԼՄ-ներին ուղղված հայտարարությամբ: «Խնդիրը, որ մենք բարձրացրել ենք, մեր կարծիքով մեծ նշանակություն ունի հասարակության և նրա հոգեկան առողջության համար»,- իր խոսքի նախաբանում ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Հայտարարության մեջ նշվում է. հիմք ընդունելով 21-րդ դարում տեղեկատվության մատուցման մեթոդների և ԶԼՄ-ների աճող ազդեցությունը հասարակական գիտակցության, ինչպես նաև բնակչության հոգեկան առողջության վրա և հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների կամ մասնագիտական սխալների մասին չապացուցված տվյալների և ենթադրությունների լայնածավալ և ահագնացող մասշտաբի լուսաբանումները, որոնք, որևիցե օգուտ չտալով լրատվամիջոցների սպառողներին, միայն անհանգստություն, լարվածություն, հուսահատություն և տագնապ են առաջացնում, հայկական հոգեբուժական ասոցիացիան կոչ է անում ԶԼՄ-ներին՝ իրենց ամենօրյա աշխատանքներում դժբախտ պատահարների, բռնությունների, սպանությունների, ինքնասպանությունների, չապացուցված հանցագործությունների, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում ենթադրվող սխալների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվել նաև իրենց կողմից մատուցվող տեղեկատվության սպառողների շահերով՝ խնայելով նրանց ընդհանուր առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հոգեկան առողջությունը:

 

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել ՀՀ պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված գործողություններն իրականացնելիս»:

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին. Արմեն Սողոյան


«Գուցե մեկ անգամ լուսաբանված տեղեկատվությունը դեր չունենա՞, բայց հետևողականորեն նույն տեղեկատվությունն անընդմեջ ներկայացնելը չի կարող անհետևանք չմնալ: ԶԼՄ-ները համարվում են չորորդ իշխանություն, շատ դեպքերում նրանք մինչև երկրորդ կամ առաջին իշխանություն են հասնում: Երբեմն կարող են գործադրի ֆունկցիաներ ձեռք բերեն և ունենան այն ազդեցությունը, որն այսօր կա 21-րդ դարում: Իսկ բնակչության հոգեկան առողջության վրա, թե ի՞նչ ազդեցություն են թողնում ԶԼՄ-ները ու նրանց հրապարակումները՝ իմաստ չունի խոսել»,-տեղեկացրեց Արմեն Սողոյանը:

Պարզվում է գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որտեղ ԶԼՄ-ներում ներկայացված տեղեկատվությունը՝ հատկապես բռնությունները և ստերիոտիպ առաջացնող վատ գործելաոճերը, անհետևանք չեն անցնում, որն առավել խոցելի է երիտասարդ սերնդի համար, իսկ մեծահասակների կյանքում կարող են արթնացնել այնպիսի խնդիրներ, որոնք թաքնված են նրանց մեջ: «Մարդու էությունը հիմնված է երկու հզոր մղումների վրա՝ ձգտում դեպի կյանք կամ մահ, որոնք անգիտակցական մակարդակում դրված են յուրաքանչյուրիս մեջ, մեկը ստեղծագործ էներգիան է, մյուսը՝ կործանարար: Որ էներգիան սնուցենք, այն էլ մարդու մեջ սկսում է գերակշռել: Նույնը հասարակության մեջ է: Իսկ 21-րդ դարում հասարակության հետ աշխատելու միակ միջոցը ԶԼՄ-ներն են, որոնք մարդուն կարող են դարձնել ամենազդեցիկ անձնավորությունը կամ՝ հակառակը, հասարակությանը կարող են դարձնել ամենակազմակերպվածն ու ամենաանվաճողը կամ դրդել դեպի ստիգմայի դրսևորումների»,- զգուշացրեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին. Արմեն ՍողոյանԲացասական էմոցիաներով լուրերը արդյո՞ք հասարակության պահանջն է. «Ի՞նչ օգուտ է տալիս մարդուն նման տեղեկատվությունը: Երեկ երեկոյան կայքերում ամենաընթերցված հոդվածները սպանությունների և բռնության քարոզչությունների մասին էին»:

Շատ դեպքերում բժիշկների աշխատանքում առաջացած խնդիրները լուսաբանելիս նույնպես հասարակության մեջ շփոթ է առաջանում. «ԶԼՄ-ները ոչ մի բան հաշվի չառնելով՝ խոսում են տվյալ դեպքի մասին և, հոդվածում մեջբերումներ անելով, ներկայացնում են դժբախտությանը բախված բարեկաների կարծիքները: Դժբախտության մեջ հայտնված մարդը ներքին ցանկություն ունի մեղավորին գտնելու և պատժելու, իսկ, եթե կա կասկածելի իրադարձություն, այս դեպքում հիվանդի հարազատը հակված է միայն վատ բաներ ասելու: Տվյալ պարգայում հիվանդի հարազատը ինչ ցանկանա կարող է խոսել, նա ոչնչի համար պատասխանատու չէ: Հարց է առաջանում՝ դժբախտության մեջ գտնվող հարազների խոսքերը ինչո՞ւ ենք ներկայացնում, ո՞ւմ ենք օգուտ տալիս»:

Ցանկացած հասարակություն և՛ լավ, և՛ վատ լուրի պահանջ ունի՝ կախված նրանից, թե որի հոսքն է գերակշռում: «Մեր խոսքն ու խնդրանքն է նման բնույթի լուրերը մատուցելիս զգոն լինենք, եթե որևէ օգտակար բան չենք կարող անել՝ հակառակը չանենք: Վատ լուրից տագնապ է առաջանում մարդկանց մեջ: Նման դեպքերում ավելի շատ են հոգեբանների և հոգեբույժների ծառայություններից օգտվում: Նեգատիվ տեղեկատվությունից լարվածության շեմը մեծանում է և մարդիկ դառնում են անկանխատեսելի թե՛ անհատական և թե՛ հասարակական մակարդակում, որը հղի է վտանգավոր զարգացումներով»,-զգուշացրեց Արմեն Սողոյանը:

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. «Հոգեբուժական ասոցիացիան ամբողջ հոկտեմբեր ամսվա համար կհայտարարի միամսյակ, որի ընթացքում ԶԼՄ-ների համար մոնիտորինգ կանցկացվի՝ ամենաշատ բռնություն քարոզած և ամենազուսպ արտահայտված ԶԼՄ»,- տեղեկացրեց պարոն Սողոյանը:

Ըստ Արմեն Սողոյանի՝ այն ԶԼՄ-ները, որոնք գնահատում են սպառողների հոգեկան առողջությունը, երբեք նեգատիվ նյութեր չեն հրապարակի: Նա դեմ չէ, որպեսզի դժբախտ ու խոշոր իրադարձությունները լուսաբանվեն, քանի որ այն անհրաժեշտ է իրազեկվածութան համար. «Պարզապես պետք է ծայրահեղությունների մեջ չընկնել և չապացուցված տեղեկատվություն չներկայացնել»:


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին. Արմեն ՍողոյանԻրականում հասարակության հոգեկան առողջության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս: «Բնակչության հոգական առողջությունը նաև ազգային անվտանգության խնդիր է»,-զգուշացրեց Արմեն Սողոյանը:


Որևէ դեր չունեցող լուրը ավելի շատ վնաս է պատճառում մարդկանց, քան՝ օգուտ: Նման խնդրից խուսափելու համար Արմեն Սողոյանն առաջարկում է . «Եթե մասշտաբային դեպք է, որը լսելիս կամ ընթերցելիս մարդկանց մեջ տագնապ ու անհանգստություն չի առաջացնելու և տեղեկատվությունը ստուգ է՝ կարելի է հրապարակել»:

Մտագոհված լինելով հասարակության հոգեկան առողջությանը սպառնացող խնդրով, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը զգուշացնում է. «Հասարակության հոգեկան առողջությանը սպառնացող խնդիրներին եթե այսօր ուշադրություն չդարձնենք՝ հետագայում այն բոլորիս համար կդառնա լուրջ հիմնախնդիր»:

Արմեն Սողոյանն իր խոսքում ընդգծեց այն մասին, որ բժիշկը հասարակության մեջ պետք է իր բարձր դերն ունենա. «Ցակացած երկրում բժշկական սխալներից մահացություններ լինում են: Գոյություն ունի միջազգային վիճակագրություն: Ցանկացած վիրահատություն ունի որոշակի տոկոս, որի դեպքում արձանագրվում է մահ, թեպետ պետք է քննել և հետազոտել յուրաքանչյուր դեպք: Բայց երևույթը դարձնել խնդիր՝ ընդհանրացնելով ու տարածելով բոլոր բժիշկների վրա՝ ընդունելի չէ»:


Որպես ամփոփիչ խոսք, Արմեն Սողոյանը Մեդ-Պրակտիկ թիմին հետևյալն ասաց. «Մեր քննարկումների արդյունքում այնպիսի գաղափար է հասունացել, որ անհրաժշետություն ենք համարում երկու ուղղությամբ աշխատել. առաջինը վերբերում է ԶԼՄ-ներին, որոնք որևէ խնդիրներ լուսաբանելիս պետք է հետևեն որոշակի էթիկայի նորմերի և կանոնների, և երկրորդ. համագործակցել ոստիկանների հետ, որպեսզի նրանց կողմից սարսափազդու տեղեկատվություն չտրամադրվի լրատվամիջոցներին»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ