Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտման և կանխարգելման մասին իրազեկություն». oncology.am

«Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտման և կանխարգելման մասին իրազեկություն». oncology.am

2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիումին մասնակցեցին կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում:

 

Նրանց թվում էր Սուսաննա Սերոբյանը ք. Երևանից: Հոգեբանական և ֆինանսական դժվարին փուլերից հետո նրան սպասվում էր բուժման արդյունավետ ելք: Ժամանակը ցույց տվեց, որ Սուսաննայի համար հիվանդությունը հաղթահարելի է: Ինչպես ինքն է նշում. «Հանուն ընտանիքիս իրավունք չունեմ խնդիրը չհաղթահարել և առաջ չգնալ»: Իսկ առաջ գնալու հետ կապված Սուսաննան դեռ շատ երազանքներ ու ցանկություններ ունի, որոնց մասն է կազմում կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նման խնդիր ունեցող կանանց ինտեգրումը հասարակության մեջ, տարբեր սիմպոզիումների կազմակերպումը և բազմաթիվ այլ խնդիրների հաղթահարումը: Այդ առումով Սուսաննան արդեն իսկ որոշակի քայլեր է նախաձեռնել՝ մասնակցելով սիմպոզիումին:     

2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիում–   Կրծքագեղձի քաղցկեղն  անկոչ հյուրի պես  ե՞րբ  «այցելեց»:

–   Խնդիրն ինձ անակնկալի բերեց պատահաբար, 2011 թ. դեկտեմբերի 15-ին, չնայած այն հանգամանքին, որ իմ առողջության նկատմամբ հետևողական եմ եղել ու պարբերաբար, տարին մեկ անգամ այցելել եմ բժշկի՝ կանխարգելիչ հետազոտության: Ես 43 տարեկան էի: Այնպես ստացվեց, որ վերջին երկու տարում չգնացի հետազոտության, և ժամանակային հենց այդ կտրվածքում հայտնվեց խնդիրը:

–   Այդ պահին ի՞նչ զգացիք…

–   Վախ, հուզմունք, սարսափ…
 
–   Խնդիրը հաղթահարելու համար բուժման ի՞նչ ուղի անցաք:

2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիում–   Անցել եմ բարդ ու ծանր ուղի: Բուժումս իրականացվել է ամենաժամանակակից մեթոդներով, որոնք անմատչելի են շատերիս համար: Ստիպված դիմել ենք մեր բարեկանմներին, ընկերներին, ովքեր հնարավորինս օգնել են գումարով, դեղերի ձեռքբերումով: Բուժվել եմ Հայաստանում, ցավոք, պետության կողմից օժանդակությունը մեծ չէր նման խնդիր ունեցողների համար: Տարել եմ վիրահատություն, անցել քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա:

–   Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:

–   Հիմա առողջ եմ: Ամուսնացած եմ, ունեմ եռյակ տղա, նրանք 11 տարեկան են, հանուն նրանց իրավունք չունեի չհաղթահարել…  Ներկայում անհրաժեշտ է հետևողականորեն այցելել բժշկին:

–   Որպես խնդիրը   հաղթահարած անձ, Ձեր խոսքն՝ ուղղված գեղեցիկ սեռին:

–   Մեր կանանց խորհուրդ կտամ անպայման հետևեն իրենց առողջությանը և թույլ չտան, որ խնդիրը հասնի ծայրահեղ լուծման: Անգամ առողջ կանայք պետք է գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի, քանի որ ոչ-ոք ապահովագրված չէ խնդրից:

2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիում–   Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելուց հետո խնդրին առնչվող ի՞նչ բաց հարցեր եք տեսնում: 

–   Խնդիրների մեծ մասն առաջանում են անիրազեկվածությունից: Առհասարակ, կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը կարելի է բաժանել երեք փուլի:  Առաջինը և ամենակարևոր փուլը կանխարգելումն է, որտեղ պետության դերը շատ կարևոր է: Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտության և կանխարգելման մասին տեղեկություն: Մեր երկրի առողջապահական համակարգն առայժմ մասամբ է կարողանում աջակցել այս խնդրին: Ուստի մեր ջանքերն հարակվոր է ուղղել այս խնդրի մասին բարձրաձայնելուն: Քաղցկեղը մեր հասարակության սոցիալական խնդիրներից է: Երկրորդ կարևոր փուլը բուժվող հիվանդների իրազեկվածության խնդիրն է, որի պակասն առավել ապրումների տեղիք է տալիս: Նրանց անհրաժեշտ է ունենալ ուղեցույց: Երրորդ խնդիրը բուժված հիվանդների հասարակություն վերաինտեգրվելու խնդիրն է: Ազգային տեսակով պայմանավորված, շատերը թաքցնում են խնդիրը թե՛ հայտնաբերումից և թե՛ բուժումից հետո:

 

2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիումԱյսպիսով, հասարակությունը չի տեղեկանում բուժման արդյունավետ ելքերի մասին, և շրջանառվում է միայն վատ ելքերին վերաբերող տեղեկատվություն: Այս բացը հնարավոր է ծածկել՝ կազմակերպելով ֆլեշմոբ, հեռուստատեսային հաղորդումներ, սոցիալական գովազդ և այլն: Շատ կարևոր է կազմակերպել սեմինարներ, որտեղ կհանդիպեն բժիշկ-հիվանդ-ապաքինված հիվանդ եռյակը:


Որպես կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կին ու ԵվրոպաԴոննա կազմեկերպության անդամ, իմ հետագա գործունեությունն ուզում եմ նվիրել կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ