Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվեց 2016թ. առողջապահության պետական բյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեցին «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում առողջապահության բաժնի նախատեսված հատկացումները: Զեկույցով հանդես եկավ և ոլորտի ֆինանսական ցուցանիշները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր զեկույցում նշեց, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի(այսուհետ` Նախագիծ) առողջապահություն բաժնի ընդհանուր հատկացումները կազմում են շուրջ 86 մլրդ դրամ: 2015 թվականի բյուջեի նկատմամբ աճը կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ կամ 2,1%: Նախագծով նախատեսված միջոցների 32,2% կազմում են արտահիվանդանոցային ծրագրերը, 46,2% հիվանդանոցային ծրագրերը, 6,5%, հանրային առողջապահական ծրագրերը իսկ 10%-ը առողջապահական այլ դասերին չպատկանող ծրագրերը:
Արտահիվանդանոցային ծրագրերի մասով 2016թ. նախատեսվում է ֆինանսավորել արտահիվանդանոցային ծառայությունների մասով 14 ծրագիր` 27,7 մլրդ դրամ գումարի չափով: Առողջապահության բնագավառում որպես առաջնահերթություն շարունակվելու է առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը և կանխարգելիչ ուղղվա-ծության ուժեղացումը:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսվում է 2015-2017թթ ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել զանգվածային սկրինինգներ՝ ուղղված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը: Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգի մեջ ընդգրկված են կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խմբերը, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգում ընդգրկված են կանանց 30-60 տարիքային խմբերը:
2015թ. հունվարից արդեն իսկ մեկնարկել են սկրինինգային հետազոտությունները: Հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 33,473 ՊԱՊ թեստ: Նույն ժամանակահատվածում 136,746 քաղաքացու մոտ իրականացվել է արյան մեջ գլյուկոզայի հետազոտություն և շուրջ 195,695 քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ: Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ 2016 թվականին հաջողությամբ շարունակվելու են սկրինինգային նույն ծրագրերը:
2015 թվականի հունվարի 1-ից ներդրվել և հաջողությամբ իրականացվում է սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը, որի նպատակն է վաղ շրջանում հայտնաբերել առավել տարածված և կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները և կանխարգելել դրանց հետագա զարգացումը: 2015 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում պարտադիր կանխարգելիչ քննություն է անցել շուրջ 56 հազար շահառու, ինչը կազմում է շահառուների ընդհանուր թվաքանակի գրեթե 70 տոկոսը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր մինչև տարեվերջ շահառուների մնացած մասին ևս ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: 2016 թվականին կշարունակվի նաև նշված ծրագրի իրագործումը:
«Ստուգայցի ծրագրի ներդրմամբ մենք նպատակ ունենք ոչ միայն կանխարգելլե հիվանդությունները, այլև ներդնել առողջապահական նոր մշակույթ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Հիվանդանոցային ծառայությունների մասով նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր: 2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսված միջոցները կազմում են 39,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 1,2 մլրդ դրամով կամ 3,2 %-ով:
Միջոցների աճը նախատեսվում է ուղղել 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված 2016 թվականի ծախսերի ավելացմանը: Առողջապահական ծրագրերի մասով նախատեսվում է միջոցներն ավելացնել սրտի վիրահատության ծառայություններ ծրագրին` 419,7 մլն դրամ, հոգեկան և նարկոլոգիան բժշկական օգնության ծառայություններ ծրագրին` 273,7 մլն դրամ, երեխաներին բժշկական օգնության ծառայություններ ծրագրին` 122,3 մլն դրամ գումար:
Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում իրականացվող մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 14,670 դրամ` 2015 թվականի չափով: 2016 թվականին նախատեսվում է փոխել բյուջեի հիվանդանոցային ծառայությունների ծրագրային կառուցվածքը: Բյուջեի հաստատված չափաքանակների շրջանակներում առաջարկվում է ներդնել «Սրտի վիրահատության ծառայություններ» նոր ծրագիր, որտեղ կհամախմբվեն հիվանդանոցային 5 ծրագրում իրականցվող սրտի վիրահատությունները:
Համախմբվող ծրագրերն են «Սրտի անհետաձգելի վիրահատություններ», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ», «Զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ», «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերը: Նախարարը հստակեցրեց, որ առաջարկվող համախմբումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականի հունվարի 1-ից «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագիրը գործեց հաջողությամբ: Նրա խոսքով` հնարավոր եղավ ապահովել հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը: Այդ նպատակով նոր համախմբումը հնարավորություն կստեղծի սրտի բոլոր տեսակի վիրահատությունները կենտրոնացնել մեկ ծրագրում, սահմանել շահառունների հստակ ցանկ, ծառայությունների փոխհատուցումն իրականացնել միևնույն գներով, և վերջապես կընդլայնվեն վերահսկողության հնարավորությունները: Ծրագրի համախմբման արդյունքում 2016թ. բյուջետային հայտում առաջարկվող «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 3,1 մլրդ դրամ, որը 419,7 մլն դրամով ավելի է 2015 թվականին այդ նպատակով 5 ծրագրերին հատկացված միջոցներից:
2016 թվականին հիվանդանոցային ծառայություններում կշարունակվի պետական պատվերի նկատմամբ վերահսկողությունը, բուժօգնության կազմակերպման ուղեցույցների և չափորոշիչների սահմանումը: Հատուկ ուշադրության կարժանանա կազմակերպությունների սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը և դրա նկատմամբ իրականացվող պահանջների կատարումը:
Անդրադառնալով դեղապահովման հարցին` նա նշեց, որ «Դիաբետոն» դեղը ձեռք է բերվել անմիջապես արտադրող «Սերվիե» ընկերությունից, որի արդյունքում տնտեսվել է 61,2 մլն դրամ: Շաքարային դիաբետով հիվանդների դեղերով ապահովվածության մակարդակը դարձել է 77 տոկոս` նախորդ տարիների 30 տոկոսի փոխարեն։
Ինսուլինային անալոգները ևս ձեռք են բերվել անմիջապես արտադրող «Էլայ Լիլլի» կազմակերպությունից: Առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները: Հնգամյա պայմանագրով ամրագրված հումանիտար բաղադրիչով նախատեսվող ծրագրի շրջանակում հանրապետությունում կստեղծվի դիաբետի ուսուցման 4 կենտրոն։ Կիրականացվեն մասնագետների վերապատրաստումներ և դրա հետ մեկտեղ ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով:
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար ձեռք են բերվել թեստ-երիզներ արյան մեջ գլյուկոզայի քանակը որոշելու համար:
2016թ. նախատեսվում է շարունակել անմիջապես արտադրողից դեղերի ձեռքբերումը, որի արդյունքում կբարձրանա դեղերի ապահովվածության մակարդակը և ծախսերի արդյունավետությունը:
Հանրային առողջապահական ծառայություններ խմբի հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են 168,5 մլն դրամով կամ 3,1%-ով:Հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է 5 ծրագրի իրականացում: Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հան-րային առողջապահության ծառայություններ ծրագրի մասով նախատեսվում է 3,2 մլրդ դրամ` 2015 թվականի համեմատ 9.1 մլն դրամով ավելի, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել համաճարակաբանական հետազոտություններ վարակային հիվանդությունների օջախներում, մանրէաբանական հետազոտությունների իրականացում, վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների հաշվառում, համաճարակների, բռնկումների, արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ հակահամաճարակային միջոցառումների իրականացում:
Իմունականխարգելման ազգային ծրագրի մասով նախատեսվում է 1,9 մլրդ դրամ` 2015 թվականի հաստատված բյուջեի գումարի չափով:
Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինչպես ազգային օրացույցում ընդգրկված պլանային պատվաստումների, այնպես էլ նախազորակոչիկների և զորակոչիկների պատվաստումների ժամանակին և որակով իրականացում:
Նախկինում զորակոչիկների առողջական վիճակի վատթարացումը կապվում էր կենտրոնական հավաքակայանում կատարված կանխարգելիչ պատվաստումների հետ: Այժմ նախազորակոչային և զորակոչային ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումների գործընթացը կատարվում է պոլիկլինիկաներում, որը հնարավորություն է ընձեռում պատվաստված զորակոչիկին և նախազորկոչին պատվաստումից հետո գտնվել ընտանքում և չենթարկվել միջավայրի գործոնների ազդեցությանը:
Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) խմբի ծրագրերի գծով 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 6,8 մլրդ դրամ, 2015 թվականի պետական բյուջեի նկատմամբ ծախսերի աճը կազմում է 314.5 մլն դրամ:
Նախատեսվում է ֆինանսավորել 20 ծրագիր, որից 4-ը վարկային և 1 դրամաշնորհային:
2016 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսված է իրականացնել հետևյալ աշխատանքները:
1. 2016թ. փետրվարին կավարտվեն 2015թ. մեկնարկած` Լանջազատի, Ուռուտի, Մխչյանի, Շատինի և Բյուրականի ամբուլատորիաների կառուցման աշխատանքները (105 հազ. ԱՄՆ դոլար):
2. ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ`
ա. 2016 թվականին կավարտվեն Արյունաբանական կենտրոնի հիմնական մասնաշենքերի վերանորոգումը և ֆունկցիոնալ ախտորոշման մասնաշենքի կառուցման աշխատանքները (950 հազար ԱՄՆ դոլար), կհագեցվի բժշկական սարքավորումներով (1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար), բժշկական կահույքով և պարագաներով (350 հազար ԱՄՆ դոլար):
բ. Կհիմնադրվի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը և ցողունային բջիջների լաբորատորիան (4 մլն 730 հազար ԱՄՆ դոլար):
գ. Կիրականացվի ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների կրթում Հայաստանում և արտերկրում (150 հազար ԱՄՆ դոլար):
3. Կմեկնարկեն ՈՒԳՀԿ ճառագայթային բուժման կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները (800 հազար ԱՄՆ դոլար):
4. Կմշակվեն հիվանդանոցային ծառայությունների որակի բարելավման, ներառյալ հիվանդությունների բուժման ուղեցույցների և որակի կառավարման համակարգեր: (95 հազար ԱՄՆ դոլար)
5. Մարզային բժշկական կենտրոնների արդիականացման շրջանակում
- Կավարտվեն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ԲԿ հիմնանորոգման ՆՆՓ մշակման աշխատանքները (շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար):
- Կավարտվեն նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները (շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար), որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Արմեն Մուրադյանը պատասխանեց նաև ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված` առողջապահական ոլորտին վերաբերող հարցերին:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց մարզերում որակյալ մասնագետների և բժշկական ծառայությունների, դեղերի ապահովվածության, այլ խնդիրների: Կարևորվեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից սոցիալական փաթեթի շահառուների համար իրականացվող կանխարգելիչ ծրագրերի արդյունավետությունը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն