Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կառավարման խորհրդի նիստում կարևորվեց աշխատանքների արդյունավետության և որակի շարունակական բարելավումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ կայացավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2015 թվականին ամփոփիչ նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2015 թվականի կատարողականը, հաստատեց հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականի գնումների պլանը: Խորհուրդը հանգամանալից անդրադարձավ ընթացիկ տարում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը:
«Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշեց, որ 2015 թվականի հունվարից մեկնարկած անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը՝ ուղղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանն արդեն իսկ արձանագրել է առաջին հաջողությունները:
Սկրինինգային ծրագիրը երեք տարվա ընթացքում պետք է ապահովի ռիսկի խմբերի բնակչության 50-60% ընդգրկվածություն: Ծրագրի շրջանակում, ընթացիկ տարվա 11 ամսում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ, որոնց իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։
Կառավարման խորհուրդը կարևորեց նաև ոչ վարակիչ հիվանդությունների բուժման կարողությունների զարգացումը ու ստեղծումը:
Այսպես, ընտրված հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավման աշխատանքների շրջանակում 2015թ. շարունակվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը: Ավարտին են մոտենում տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները: Նշվեց, որ մեկնարկել են նաև Չարորակ նորագոյացությունների ազգային ռեգիստրի, ինչպես նաև Ճառագայթային բուժման կենտրոնի, Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները: Նշենք, որ մեկնարկ է տրվել Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի վերանորոգման նախագծանախահարվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադյանը դրական գնահատեց, ինչպես խորհրդի, այնպես էլ Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա վստահություն հայտնեց, որ 2016թ. ևս կշարունակվեն լայնածավալ աշխատանքներ առկա թերությունների վերացման և համակարգի արդիականացման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն