Հրատապ թեմա Հայաստանում
Միջուկային բժշկության նվաճումը հասանելի է նաև մեր երկրի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում. Սամվել Քարամյան. oncology.am

Ներկայում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է միջուկային բժշկության նվաճումների նորագույն տեխնոլոգիաներով: Այն հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել բոլոր օրգան-համակարգերում` միաժամանակ, և վաղաժամ բացահայտել դեռևս նյութափոխանակության խանգարման փուլում գտնվող օջախը: Հետազոտության այս նորագույն մեթոդը բժշկության մեջ համարվում է արդյունավետ և ճշգրիտ, ինչը բժիշկների աշխատանքը դարձնում է դյուրին` բուժման սխեման կազմելիս:
Միջուկային բժշկության վերոնշյալ նորագույն տեխնոլոգիայի առավելությունների մասին զրուցեցինք Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Քարամյանի հետ:– Ե՞րբ է հիմնադրվել միջուկային բժշկությունը:
– Միջուկային բժշկությունը հիմնված է հանճարեղ գիտնականների` Վիլհելմ Ռենտգենի, Ռեզերֆ Ֆորդի, Բեկերելի, Իռեն և Ֆրեդերիկ Գուրիների, կողմից կատարված հայտնագործությունների վրա, ովքեր առաջինը ստեղծեցին արհեստական իզոտոպները: Ավելի ուշ ռադիոիզոտոպները կամ ռադիոնուկլեիդներն օգտագործվել է բժշկության մեջ` բուժական նպատակով: 1936թ. Լոուրենսն այն օգտագործել է լեյկիմիայով հիվանդներին բուժելու համար: 1941թ. ռադիոակտիվ իոնների շնորհիվ կարողացել են որոշել վահանաձև գեղձի ֆունկցիան, ընդ որում, դա առաջին օրգանն էր, որ մեթոդը կիրառվեց ախտորոշման նպատակով: 1946 թվականից այն օգտագործվեց վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժման գործընթացում: Սա միջուկային բժշկության զարգացման սկիզբն էր:
50-ականներին ստեղծեցին սքաներն ու գամմա խցիկները, որոնց ազդեցությունը մեծ էր միջուկային բժշկության զարգացման ճանապարհին: 1980թ. ստեղծվեց, այսպես կոչված, ՊԵՏ խցիկը, որի համահեղինակներից է մեր հայրենակից Մայքլ Տեր-Պողոսյանը:
Միջուկային բժշկությունն ունի երկու ուղղություն. ախտորոշում և բուժում: Այսօր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է Գամմա խցիկ սպեկտ հունգարական արտադրության ախտորոշիչ սարքով: Սցինտիգրաֆիա ախտորոշման այս սարքը սպեկտ խցիկ է, որի մեջ պառկում է հետազոտվող հիվանդը: Հետազոտության արդյունքում ստանում ենք ո՛չ միայն ախտահարված օրգանի պատկերը, այլև՝ ֆունկցիոնալ վիճակը: Մեր կենտրոնում սարքը կիրառվում է ախտորոշման նպատակով: Սպեկտ խցիկը հնարավորություն է տալիս հետազոտել մարդու բոլոր օրգան-համակարգերը: Ուռուցքաբանության մեջ այն հաճախ կիրառվում է ոսկրային համակարգի հետազոտության համար, որը հնարավորություն է տալիս մեկ հետազոտության շրջանակում դիտարկել ամբողջ ոսկրային համակարգը, ի տարբերություն ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների, միաժամանակ հնարավոր է ախտորոշել հիվանդությունները տարբեր օրգան-համակարգերում` լյարդում, երիկամում, թոքերում, գանգուղեղում և այլ օրգաններում:– Հետազոտության համար նախատեսված այս սարքն ի՞նչ առավելություններ ունի:
– Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն պացիենտներն առավել հաճախ դիմում են ոսկրային համակարգի և երիկամների հետազոտության համար, որոնց պարագայում այն կիրառելի է: Այս սարքը հնարավորություն է տալիս հետազոտել եռաչափ եղանակով` ավելի խորը շերտերն ուսումնասիրելու, իսկ տեղեկատվությունը լինում է ճշգրիտ և արդյունավետ: Նախատեսվում է հաջորդ տարի սպեկտ խցիկի համար ձեռք բերել նաև ՀՏ առանձին սարք, որի օժանդակությամբ հետազոտությունը կդառնա առավել արդյունավետ ու ճշգրիտ: Այն հնարավորություն կտա կասկածելի օջախներում հետազոտություն իրականացնել միաժամանակ երկու մեթոդով՝ ՀՏ և միջուկային բժշկության: Ախտորոշման այս եղանակը կիրառելի է նաև վիրաբույժների և քիմիաթերապևտների պրակտիկայում: Գամմա սպեկտ խցիկի հնարավորություններն անսահման են: Ոսկրային համակարգի ախտորոշման համար մեր կլինիկայում տարեկան հետազոտվում է մոտավորապես 300 պացիենտ: Այս տարի սարքը հնարավորությաուն կտա ավելի շատ պացիենտների օգտակար լինել:
– Ձեր կենտրոնում ծառայության բարելավման համար ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում:
– 2016 թվականից Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում միջուկային բժշկությունը կծառայի ո՛չ միայն ախտորոշման , այլև՝ բուժման նպատակով: Ոսկրային համակարգում մետաստատիկ ախտորոշված հիվանդների համար կներակվի իզոտոպ ստրոնցի 89, ինչը ոսկրային նյութափոխանակության մեջ կալցիումի դերակատարում ունի: Այս դեղը, երեք ամիս մնալով ոսկրային համակարգում, կուտակվում է մարմնի այն հատվածում, որտեղ գոյություն ունեն մետաստատիկ օջախներ: Այն ապահովում է բարձր արդյունավետություն, օգնում է հիվանդների մոտ վերացնել ցավային համախտանիշը կամ նվազեցնել ցավերի ինտենսիվությունը, իսկ ախտահարված օջախներում նկատվում է հետաճ:
– Միջուկային բժշկությունն ի՞նչ կարևոր դեր ունի ոլորտի առաջընթացի համար:
– Մեթոդը թույլ է տալիս ախտորոշել մետաստատիկ օջախներ, որոնք այլ հետազոտություններով ոչ միշտ են հայտնաբերվում: Գոյություն ունեն օստեոլիտիկ և օստեոպլաստիկ օջախներ: Հետազոտության ընթացքում ներարկված իզատոպը կուտակվում է միայն օստիոպլաստիկ օջախներում և ակնհայտ դարձնում ամբողջ օրգան-համակարգի ախտահարված հատվածը:
– Տվյալ սարքից օգտվելու համար ի՞նչ հակացուցումներ կան:
– Հակացուցումները շատ քիչ են: Հակացուցված է հղիներին, իսկ ախտորոշման անհրաժեշտության դեպքում հղիությունը պետք է ընդհատել:
– Սարքով հետազոտվելու համար տարիքային որևէ սահմանափակում գոյություն ունի՞:
– Ոչ:
– Որքա՞ն ժամանակ է պահանջվում ախտորոշման համար:
– Երկչափ հետազոտության համար պահանջվում է 15-20 րոպե, իսկ եռաչափի դեպքում` 45-50, քանի որ կասկածելի օջախները խորը շերտերով հետազոտելիս ժամանակը երկարում է :
– Հետազոտության համար պացիենտից ի՞նչ է պահանջվում:
– Անհրաժեշտ է պացիենտի միզապարկը դատարկ լինի, քանի որ իզատոպը կլանվում է նաև մեզի կողմից, ինչը խանգարում է ախտորոշմանը: Պացիենտը պետք է անշարժ պառկի սարքի մեջ: Հետազոտությունն անցավ է:
– Հետազոտությունն ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի:
– Իոնիզացված ճառագայթումն այս սարքում այնքան քիչ է, որ բացարձակ անվտանգ է մարդու առողջության համար: Հետազոտության համար կարելի է դիմել 6 կամ 12 ամիսը մեկ անգամ: Այս սարքը հնարավորություն է տալիս ոչ թե տեսնել արդեն ախտահարված օջախը, այլ՝ ավելի վաղ փուլում հայտնաբերել խնդիրը, բացահայտելով օրգանի նյութափոխանակության խանգարումը, քանի որ սարքի զգայունությունը բավականին բարձր է:
– Առանց գանգատի, ախտորոշման նպատակով կարելի՞ է դիմել նման հետազոտության:
– Անհրաժեշտ է սարքից օգտվել միայն բժշկի ցուցումով: Կանխարգելիչ նպատակով պետք է դիմեն միայն քաղցկեղի կասկածի դեպքում:

Մեդ-Պրակտիկ
03.02.2016




Մերի
03.02.2016




Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն