Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Օրենսդրական կարգավորումներ` հոգեբուժական ծառայությունում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով մինչ այժմ չկարգավորված ընթացակարգերի կարգավորումը։
ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը ներկայացրեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները, որն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։ Նշվեց, որ փոփոխություններով էականորեն հստակեցվում է հոգեբուժական օգնության կազմակերպման գործընթացը, կոնկրետացվում են ինչպես բուժաշխատողների իրավասությունների շրջանակը, այնպես էլ պացիենտների իրավունքների իրացման մեխանզմները:
«Օրենսդրական փոփոխությունը, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նոր հնարավորություն է ստեղծում ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված խնդիրների կանոնակարգումն օրենսդրական դաշտ բերելու համար»,-ասաց նախարարը` կարևորելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը։
Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին նաև փորձագիտական ծառայությունը միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու, համակարգն անհրաժեշտ մասնագետներով ու փորձագետներով ապահովելու և այլ հարցեր։ Մասնագետները բարձրացրեցին նաև փորձագիտական ծառայության վճարման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության հարցը։
Արմեն Մուրադյանը գլխավոր մասնագետին և հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց` ուսումնասիրելով ինչպես միջազգային, այնպես էլ ԵԱՏՄ փորձը, առաջարկություններ ներկայացնել ոլորտում առկա խնդիրների կարգավորումներին օրենսդրական լուծումներ տալու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն