Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արգենտինան կհյուրընկալի Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017թ. առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում: Համագումարը կկազմակերպի և կնախագահի «ՖԱՅԴԵՔ Արմենիա», FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պան-ամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր՝ բժիշկ Դանիել Ստամբուլյանը:
Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակում մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և «ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ընդունելություն: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համոզմամբ` համագումարը ոչ միայն փորձի փոխանակման, միմյանց հետ հաղորդակցվելու լավ հնարավորություն է, այլև նպատակ ունի ամփոփել երկկողմ հաջողությունները և ուրվագծել խնդիրները:
«Մենք արդեն այսօր հստակ որոշում պետք է կայացնենք, թե մյուս ժողովին, որը կկայանա Բուենոս Այրեսից հետո, 2019 թվականին, ինչպիսի ուղղություններ պետք է քննարկենք: Մեր որոշմամբ` համահայկական գիտաժողովը կկայանա Երևանում: Խիստ կարևոր է, նաև որ բժշկական գիտաժողովների մի մասը Ստեփանակերտում կանցկացվեն»,-ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հայտնելով, որ 2019թ. այն կնախագահի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Ավանդույթի համաձայն Արմեն Մուրադյանը Դանիել Ստամբուլյանին փոխանցեց համագումարը խորհրդանշող արձանիկը:
ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ 2017թ. մայիսին իր երկրում կայանալիք հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը:
«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ համաժողով է կազմակերպվում Արգենտինայում: Հայաստանը ևս Արգենտինայի մի փոքր մասնիկն է, քանի որ այնտեղ հայկական համայնք կա: Դեսպանության համար մեծ հպարտություն է, որ կարողանում ենք աջակցել իրադարձության անցկացմանը»,-ասաց դեսպանը:
Նշենք, որ Հայ բժիշկների միջազգային համագումարներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ հաջորդաբար Հայաստանում կամ արտասահմանյան որևէ երկրում: Բժշկական միջազգային 4-րդ համագումարն անցկացվել է 2015թ. Հուլիսին Երևանում:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն