Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ցուցանիշներն արտացոլում են կատարվող աշխատանքների որակը

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում արձանագրվող ձեռքբերումները:
Նախարարը ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման առանձնահատկությունները` ընդգծելով, որ գրանցված դեպքերի կեսից ավելին աշխատանքային միգրանտներ են և վարակվել են արտերկրում: Ամենախոցելի խմբի` միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի աջակցությամբ 60 համայնքում շարժական բժշկական խմբերի կողմից ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ են տրամադրվել: ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություններ է անցել 17 400 մարդ, 28-ի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ։ Նրանք վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրա¬մադրման նպատակով:
Նշվեց, որ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2331 դեպք: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3600: Հակառետրովիրուսային բուժում է ստանում ՄԻԱՎ վարակով 1026 հիվանդ: Կարևոր ձեռքբերում է, որ մեր երկրում 2001թ. ի վեր չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք։ Իսկ կանխարգելիչ բուժում ստացած ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում 2007թ. սկսած հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Հայաստանը հասել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված թիրախներին։
«Ցուցանիշներն արտացոլում են կատարվող աշխատանքների որակը, բայց ոչ հեռահար նպատակները»,-ասաց Արմեն Մուրադյանը` շեշտելով, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում արժանապատվորեն է ներկայանում։
Աշխատանքների շարունակականությունը նույն մակարդակով ապահովելու գործում Արմեն Մուրադյանն ընդգծեց «Գլոբալ» հիմնադրամի կողմից ֆինանսավորման կարևորությունը։ Նա հավելեց, որ կաջակցի այլ դոնորներ ևս գտնելու գործում։ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունը հայտնեց, որ նախարարն անձամբ է գլխավորելու հունիսի 8-10-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված հատուկ նիստին մասնակցող հայաստանյան պատվիրակությունը։
Քննարկվեցին այդ նիստի ընթացքում աշխատանքային հանդիպումների կազմակերպման այլ հարցեր։

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն