Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանի մասնակցությամբ խորհրդակցության առանցքում էին Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկկողմ համագործակցության ծրագրերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման, ժամանակակից բժշկական կենտրոնների արդիականացմանն ուղղված երկարատև և արդյունավետ ծրագրերին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով համատեղ երկարամյա գործունեությանն ընդգծեց, որ աշխատանքի արդյունավետությունն է լավագույն արդյունքը: Ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, աշխատանքները` նա կարևորեց հանրային առողջապահական ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Դրանց թվում է նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի հետ երեք ուղղություններով իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերը: Հետագա աշխատաները կյանքի կոչելու հարցում նախարարը մեծապես կարևորեց և գերակա խնդիր որակեց կարիքների գնահատումը:
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշն էլ համեմատականներ տանելով նշեց, որ առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները ժամանակի ընթացքում փոփոխվում են և կարևոր է դրանց համատեղ ուղիների մշակումը:
Նշեք, որ Առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն պարոն Նելսոն Զուլոյանի ուղեկցությամբ՝ հայաստանյան առաքելության շրջանակներում հյուրերն այցելել են «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված և վերազինված Ալավերդու բժշկական կենտրոնը, ինչպես նաև Լեռնապատի նորակառույց բժշկական ամբուլատորիան: Շրջայցի ընթացքում Անիս Բարիշը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցեց հիվանդների և բժշկական անձնակազմի հետ:
Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել կատարված ներդրումների արդյունավետությունը, ինչի արդյունքում էապես աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը:
Անիս Բարիշն այսօր այցելել է նաև ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ծրագրերի իրականացման որակից և ընդգծեծ նման մասնագիտացված կենտրոնների ստեղծման կարևորությունը Հայաստանում: Հանդիպման ավարտին նա հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ընթացքում կենտրոնն արդեն հանձնված կլինի շահագործման, իր դռները բացելով հիվանդների առջև, որոնք այսուհետ ստիպված չեն լինի մեկնել արտերկիր որակյալ և ժամանակակից աշխտորոշում և բուժում ստանալու նպատակով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն