Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունները` լուրջ մարտահրավեր

ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունները` լուրջ մարտահրավեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն` աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՎՀ) են: Մասնավորապես` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, թոքերի շնչարգելություն առաջացնող քրոնիկ հիվանդությունները, հոգեկան հիվանդությունները, վնասվածքները, թունավորումները և այլն:

Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ։ Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ-երը կազմում են բոլոր մահերի շուրջ 86% և հիվանդացության բեռի 77%, ինչը դարձել է ահագնացող մարտահրավեր առողջապահական համակարգերի, երկրների տնտեսական զարգացման և ազգաբնակչության զգալի մասի բարեկեցության համար: Դրանք նաև վաղաժամ մահվան հիմնական պատճառն են։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նմանապես ՈՎՀ-ները մեծ բեռ են առողջապահական համակարգի համար:

«Այս հիվանդությունների խումբն ուղղակի կապ ունի երկրի մակրոտնտեսական ցուցանիշների հետ։ Ասել կուզեմ, որ ՈՎՀ-ից մահացության յուրաքանչյուր 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման»,-նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա շեշտեց, որ ՈՎՀ դեմ պայքարը առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է, և այն իր ուրույն տեղն ունի իրականացվող և մշակվող ծրագրերում։ Այս ենթատեքստում իրականացվող ծրագրերը լիովին համահունչ են «ՈՎՀ կառավարման միջոցառումների գլոբալ ծրագրի», «Մշտադիտարկման գլոբալ շրջանակի» և «Առողջություն 2020» ԱՀԿ ռազմավարական փաստաթղթերի հետ:

Ներկայացվեցին ՈՎՀ կանխարգելման և բուժման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը։ ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել և իրականացվել` «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը» (ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի նիստի N3 արձանագրային որոշում), ՀՀ կառավարության 2011թ. մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշմամբ հաստատված «Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի», «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի» և «Շաքարային դիաբետի դեմ պայքարի» ռազմավարական ծրագրերը: Այս որոշումները կենսագործելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 2015թ. իրագործել է հանրությանն արդեն իսկ հայտնի մի շարք ծրագրեր։ Առողջության առաջնային պահպանման օղակում 2015թ. հունվարի 1-ից իրականացվում են սկրինինգային ծրագրեր՝ ուղղված արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական քննություններ:

Իսկ հիվանդանոցային ծառայության կողմից իրականացվում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բնակչության շրջանում հայտնի է որպես «կյանք փրկող» ծրագիր։

ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը ներկայացրեցին հիշատակված ծրագրերի արդյունքները։ Մասնավորապես նշվեց, որ Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում 2015թ. Բժշկական օգնություն է ստացել 1516, իսկ 2016թ.` 706 քաղաքացի։ 642 հազար հետազոտություն է իրականացվել սկրինինգային ծրագրերի շրջանակներում։ Թե՛ այս, թե՛ սոցիալական փաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունների արդյունքների վերլուծության արդյունքում կմշակվեն թիրախային նոր ծրագրեր։

«Մենք անմասն չենք կարող լինել աշխարհում իրականացվող առողջապահական ծրագրերից։ «ՈՎՀ կանխարգելան և հսկողության գործողությունների գլոբալ ծրագրով» նախատեսվում է մինչև 2025թ-ը 25% կրճատել ՈՎՀ առանձին ելքերի ցուցանիշները, որի համար պահանջվում է բազմամակարդակային, բազմակողմանի մոտեցում ՈՎՀ կանխարգելման և վերահսկման գործընթացում»,-նշեց Ծաղիկ Վարդանյանը։ Նա տեղեկացրեց, որ ԱՀԿ բոլոր անդամ-երկրների համար ՈՎՀ դեմ պայքարի համատեքստում սահմանվել է առաջնահերթ 9 կամավոր գլոբալ նպատակ և այդ նպատակներին հասնելու 25 ցուցանիշ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 4 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» փաստաթուղթը, որն արտացոլում է նշված 9 կամավոր գլոբալ նպատակները և դրանց հասնելու 25 ցուցանիշները:

Նշվեց, որ Հայաստանում մեկնարկել է ԱՀԿ STEPS ռիսկի գործոնների հետազոտությունը, որն իրականացվում է երեք փուլով` վարքագծային, ֆիզիկալ չափումներ և կենսաքիմիական չափումներ: Այն ներառում է հանրապետության ողջ աշխարհագրությունը, ընդգրկվում է չափահաս բնակչությունը: Ընտրանքը` շուրջ 3000: Այս գործիքն արդեն իսկ կիրառվել է ԱՀԿ շուրջ 100 անդամ պետություններում:

Այն ակնկալում է առավել ճշգրիտ տվյալների հավաքագրում և բնակչության շրջանում ՈՎՀ զարգացման ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն։ STEPS ռիսկի գործոնների հետազոտության արդյունքները հիմք կհանդիսանան ռազմավարական փաստաթղթերի մշակման և ծրագրերի իրականացման համար:

ՈՎՀ դեմ պայքարում կարևորվեց միջգերատեսչական համագործակցությունը։ Պակաս կարևոր չէ նաև ռիսկի հիմնական վարքագծային գործոնների` ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդակարգի և ֆիզիկական պասիվության հնարավորինս կրճատումը:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը ուշագրավ տվյալներ ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, մահացության և դրանց զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն էլ խոսեց առողջ ապրելակերպի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ