Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՇՄԶ համակարգը կնպաստի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակների բարձրացմանը

Հատկապես մեր օրերում, երբ բժշկագիտությունն արագ տեմպերով զարգանում է, անհնար է առանց ժամանակակից գիտելիքներով զինված բժշկական անձնակազմի որակյալ բժշկական ծառայություններ ունենալ։ Ի տարբերություն շատ այլ մասնագետների, բժիշկը ժամանակից ետ չմնալու նպատակով իր ողջ գործունեության ընթացքում շարունակաբար պետք է կրթվի, նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերի` բժշկական նոր տեխնոլոգիաների, գիտական զարգացումների և նորագույն մեթոդների մասին տեղեկացված լինելու և դրանք հնարավորինս կիրառելու նպատակով։
Առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները շարունակաբար բարձրացնելու, նրանց գիտելիքներն արդիականացնելու, նոր գործնական հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման միտումներից և նորամուծություններից ետ չմնալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդնում է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ:
Ըստ գործող համակարգի բժիշկը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 220 կրեդիտ՝ բալեր, որոնք կտրվեն այս կամ այն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառմանը մասնակցելու համար: Բժշկին կրեդիտներ կշնորհվեն նաև արտասահմանում վերապատրաստվելու կամ համացանցով՝ առցանց դասընթացի մասնակցելու դեպքում։ Դա նրան հնարավորություն կտա հաջորդ հինգ տարվա շրջափուլում շարունակել մասնագիտական գործունեությունը և աշխատել որպես բժիշկ: Իսկ միջին բուժանձնակազմը նույն ժամանակաընթացքում պետք է հավաքի 120 կրեդիտ։
Այս հնարավորությունները տալիս են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Օրենքի փոփոխությանը հաջորդել են ենթաօրենսդրական ակտերի մշակումն ու ընդունումը, շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման կառույցի ստեղծումը։
Եվրոպական և համաշխարհային չափորոշիչներին համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը Հայաստանում ներդրվում է 2015թվականից։ Կրեդիտները տրամադրվում են 3 հիմնական ուղղություններով՝ տեսական գիտելիների զարգացում, գործնական հմտությունների զարգացում և ինքնակրթում։ Բժիշկը պարտավոր է 5 տարվա ընթացքում կրեդիտներ հավաքել բոլոր 3 ուղղություններով: Նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս ամենի մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հավելեց, որ համակարգի ներդրմանը զուգահեռ ստեղծվել են Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոն և կրեդիտավորման հանձնաժողով: Կրեդիտների չափը սահմանելու համար մշակվել են չափորոշիչներ։ Գործընթացում ընդգրկվում են նաև մեր երկրում գործող բժշկական մասնագիտական կազմակերպությունները։
Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին ծանոթացրեց կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը։
Նշենք, որ ՇՄԶ համակարգի ներդրումով զգալիորեն կբարձրանան առողջապահական համակարգում գործող բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակները, կարդիականանան նրանց գիտելիքները, ձեռք կբերեն նոր գործնական հմտություններ։ Այդ համակարգի միջոցով կընդլայնվի համագործակցունը միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք միջազգային կրեդիտներ են տրամադրում` փորձելով մաս կազմել համաշխարհային մասնագիտական շարունակական զարգացման բժշկական համակարգի, որը վաղուց արդեն գործում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն