Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սկրինինգային և առողջապահական մյուս ծրագրերը շարունակվում են

Բնակչությանն առողջ պահելուն ուղղված ծրագրերի շրջանակում մեր երկրում 2015թ. սկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անցած տարի իրականացվել է շուրջ 697 հազար սկրինինգային հետազոտություն: ՊԱՊ թեստի հետազոտության արդյունքներով շուրջ 6.5% դեպքերում արձանագրվել են բջջաբանական տարբեր աստիճանի շեղումներ։ Շաքարային դիաբետի սկրինինգի արդյունքներով նորմայից շեղումները կազմել են շուրջ 7.4%, իսկ զարկերակային գերճնշման սկրինինգի արդյունքում` շուրջ 9.0%: Այն քաղաքացիները, որոնց մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, ընդգրկվել են ռիսկային խմբերում` վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:
2016թ. հունվար-մայիս ամիսներին կանանց շրջանում իրականացվել է 18,870 ՊԱՊ թեստի հետազոտություն: Նույն ժամանակահատվածում 53,372 քաղաքացու մոտ կատարվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, 79,751 քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ։ Բացի այդ, 36-38 շաբաթական հղիություն ունեցող կանանց շրջանում իրականացվել է մեզի և արյան 5,782 երրորդ հետազոտություն:
Միաժամանակ, օգտագործելով գովազդի տարբեր հարթակներ, շարունակվում է ծրագրի հանրային իրազեկումը Երևանի և մարզերի բնակչության շրջանում։
Նշենք նաև, որ ծրագրի նկատմամբ շարունակաբար մշտադիտարկում է իրականացվում:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2016թ. առաջին կիսամյակում Երևանի և մարզերի 15 բժշկական կազմակերպություններ համալրվել են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային իրավիճակների վարման համար նախատեսված բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով:
Հիշեցնենք, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների` դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային այս ծրագրում երեք տարվա ընթացքում կընդգրկվի բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նաև ավարտել է «Առողջապահական համակարգի գործունեության գնահատում» և «Առողջապահության ազգային հաշիվներ» զեկույցների մշակման համար իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությունները:
2016 թվականի փետրվարի 6-ին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շահագործման են հանձնվել նաև Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների նորակառույց ամբուլատորիաները:
2016 թվականի հունիսից մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման, այդ թվում` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները։ Միաժամանակ կենտրոնի բժիշկ-մասնագետները վերապատրաստվում են Գերմանիայի Դաշնության Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում: Երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման կենտրոնի, ինչպես նաև Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն