Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Շարժական երկրորդ կլինիկայի շնորհիվ այսուհետև մարզերում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություններն առավել հասանելի կդառնան

ՀՀ ԱՆ. Շարժական երկրորդ կլինիկայի շնորհիվ այսուհետև մարզերում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություններն առավել հասանելի կդառնան

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում  այսօր բացվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ծրագրերին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջա­նակում նվիրաբերված երկրորդ շար­ժական կլինիկան։ Այս կլինիկայի շահագործումով  ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայութ­յուն­ներն էլ ավելի կմոտեցվեն դրանց կարիքն ունեցողներին` մեծացնելով հետազոտության և խորհրդատվության հասանելիությունը:

 

Կլինիկան ձեռք էր բերվել մարտի վերջին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի շրջանակներում։    ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն առաջինը անցան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և   ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Հատուկ սարքավորված կլինիկան նախատեսված է կլիմայական և աշխարհագրական ցանկացած պայմաններում հեռավոր և դժվար հասանելի շրջանների բնակչությանը բժշկական ծառայություններ տրամադրելու համար։ Այն միաժամանակ ապահովում է բարձր հարմարավետություն։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությանն առաջին շարժական բուժախտորոշիչ կլինիկան Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում նվիրաբերվել էր 2014թ.:

«Երկու տարի է, ինչ  Հայաստանում  աշխատում է առաջին շարժական  կլինիկան, որի  շնորհիվ մեզ հաջողվել է բավականին առաջ գնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում»,-  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ կլինիկայի գործունեության շնորհիվ հնարավոր եղավ անգամ հեռավոր մարզերում  հասանելի դարձնել   ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակը պարզելու  անվճար հետազոտությունը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը, գործընկեր կառույցներին Հայաստանին շարժական երկրորդ կլինիկան նվիրելու համար:

«Մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում, ես հույս ունեմ, որ առաջիկայում նոր ծրագրեր կլինեն, որոնք համատեղ կիրականացվեն ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության»,- ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան էլ փաստեց, որ առաջին շարժական կլինիկան  շուրջ երկամյա գործունեության շնորհիվ կարողացել է բավականին լավ արդյունքներ գրանցել մեր երկրում:

Հայաստանի նվիրաբերված առաջին կլինիկայի արդյունքների վերաբերյալ ելույթ ունեցավ  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:  Նա նշեց,  որ շարժական կլինիկայի բազայի վրա ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչությանը` մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքների անդամներին անվճար հիմունքներով տրամադրվում են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ` պահ­պանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: Կլինիկայի շահագործումով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է դարձել հեռավոր մարզերում, այն գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում, որտեղ դեռևս ցածր է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը:

Կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայութ­յունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում։ Դրա շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զո­տությունը դարձել է տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը` հնարավորություն տալով հաղթահարելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զո­տություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ:

Շարժական կլինիկայում տրամադրվող ծառայությունների թվում են` ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունը: Ցանկացողներին և ցուցում ունեցողներին հնարավորություն է տրվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում անցնելու այլ սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ: Դրանք կատարվում են արագ թեստավորման մեթոդով։ Արյունը վերցվում է մատից, իսկ հետազոտության արդյունքները տրամադրվում են 10-15 րոպեի ընթացքում: Շարժական կլինիկայի բազայի վրա իրականացվում են նաև ուլտրա­ձայնային հետազոտություններ:

Շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալիորեն ավելացել է հետազոտվողների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնա­բերումը: Շահագործման 5 եռամսյակների ընթացքում կլինիկան աշխատել է հանրապետության 60 գյուղական և քաղաքային համայնքներում` կատարելով շուրջ 200 այց, որոնց ընթացքում միգրանտների, նրանց զուգընկերների և համայնքային բնակիչների շրջանում իրականացվել է 4.575 հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ, կատարվել է մոտ 2.500 ուլտրաձայնային հետազոտություն: 

Շարժական կլինիկայի հնարավորություններն օգտագործվում են նաև հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նպատակը հասարա­կության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն է: Թեստավորման եվրոպական շաբաթվա, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվա շրջանակներում Երևանում և մարզերում անցկացված հանրային տարբեր միջոցառումների ընթացքում շարժական կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն է անցել 1.700 մարդ: Ընդհանուր առմամբ, կլինիկայում հետազոտվել է ավելի քան 6.000 մարդ: 

Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 40 հազար աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքային բնակիչ: ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություններ է անցել մոտ 24 հազար մարդ: Հետազոտվածներից մի քանի տասնյակի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ, նրանք վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ։ ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած մեկ հղի կնոջ տրամադրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ մասնագետներ պարգևատրվեցին պատվոգրով` վերջերս Նյու Յորքում կայացած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի արժանացնելու գործում ունեցած  ներդրման համար:

Առողջապահական համակարգին միջազգային ճանաչում և համբավ բերելու, ինչպես նաև երկարամյա  գործունեության համար  նախարարության հուշամեդալի արժանացավ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ