Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարևորվել է ֆինանսական միջոցների առավել նպատակային ծախսումը

Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի համակարգող Աննա Հոլթի հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փոխնախարար Սամվել Մարգարյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արայիկ Բաղրյանը քննարկել են համատեղ ծրագրերի շրջանակում Վայքի ու Մարտունու բժշկական կենտրոնների արդիականացմանն առնչվող հարցեր։
Աննա Հոլթը նշել է, որ Մարտունի կատարած այցի ընթացքում իրենց թիմը տեղում համոզվել է, որ այդ հիվանդանոցն անհրաժեշտ է վերակառուցել և արդիականացնել` կարևորելով բժշկական ծառայությունների ծավալները։
«Մենք չենք ուզում անհարկի մեծ բժշկական կենտրոն կառուցել, որը հետագայում փոքր ծանրաբեռնվածություն կունենա։ Մանավանդ, որ ոչ այնքան մեծ հեռավորության վրա է գտնվում Գավառի արդեն իսկ արդիականացված կենտրոնը»,-նշել է ՀԲ-ի ներկայացուցիչը։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մեծ փորձառություն ունեցող մասնագետների հետ աշխատանքային քննարկումների արդյունքում շատ հարցեր արդեն իսկ հստակեցվել են։
Նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է, որ հնարավորություն է ստեղծվել առանց լրացուցիչ միջոցների, գումարների վերաբաշխման արդյունքում, համատեղ ծրագրում ընդգրկել նաև նշված երկու հիվանդանոցի կառուցումն ու վերակառուցումը։«Մեզ համար շատ կարևոր է ինչպես Մարտունու և Վայքի հիվանդանոցների արդիականացումը, այնպես էլ Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծումը։ Սակայն վերջինիս առնչությամբ ներդրողների կողմից նոր առաջարկ է ստացվել, ինչը հնարավորություն կտա այդ նպատակի համար նախատեսված գումարներն ուղղել երկու հիվանդանոցի արդիականացմանը»,-նշել է նախարարը։ Նա նաև ընդգծել է, որ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կառուցվող կենտրոնում սոցիալապես խոցելի խմբերի ճառագայթային բուժումը հասանելի կլինի 2018թ. հունվարից գործարկվող պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթների շրջանակում։
Այնուհետև քննարկվել են առաջիկա ծրագրերն առավել արդյունավետ դարձնելուն, եղած ֆինանսական միջոցները հնարավորինս նպատակային ծախսելուն, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագրին, բժիշկների խրախուսմանը, համատեղ ծրագրերի գնահատմանը վերաբերող հարցերը։
Լևոն Ալթունյանը նախարարության մասնագետներին հանձնարարել է նշված հարցերի շուրջ գրավոր առաջարկներ ներկայացնել Համաշխարհային բանկի թիմին։
Աննա Հոլթը պատրաստակամություն է հայտնել դրանք քննարկել առաջիկայում։
Նշենք, որ հանդիպումից հետո Համաշխարհային բանկի թիմը մեկնել է Վայոց ձոր` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն