Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ոլորտում համակարգային և խորքային փոփոխություններ են մեկնարկում

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է առողջապահության ոլորտում 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտին հատկացված ֆինանսական միջոցների ծավալներն ու կատարողականի ցուցանիշները: Նա նշել է, որ նախատեսված ծրագրերի իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է 86,4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,91 տոկոս:
Առողջապահության ոլորտի ծախսերի համար օգտագործվել է ընդհանուր ծախսերի 6,1 տոկոսը կամ համախառն ներքին արդյունքի 1,6 տոկոսը:
Այնուհետև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ներկայացնելով 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ոլորտում իրականացված ծրագրերը, նշել է, որ միջազգային մի շարք կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանում առողջապահության ոլորտի ընդհանուր ծախսերը գնահատվում են 230-260 մլրդ ՀՀ դրամ։
«Պետության կողմից կենտրոնացված կերպով բաշխվող գումարը կազմում է ոլորտում շրջանառվող ընդհանուր միջոցների ընդամենը 34-38%-ը: Համեմատության համար ասեմ, որ Արևելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը կազմում է 75-85%»,-նշել է նախարարը` հավելելով, որ միջոցների կենտրոնացված բաշխման նման ցածր մակարդակը միանշանակ դժվարացնում է առողջապահական ոլորտի ծախսերի արդյունավետության և թիրախայնության ապահովումը:
Լևոն Ալթունյանն անդրադարձել է առողջապահական այն հինգ հիմնական ուղղություններին, որոնց ուղղվել են բյուջետային միջոցները։ Դրանք են` անվճար դեղորայքի տրամադրում, արտահիվանդանոցային, հիվանդանոցային, հանրային և այլ հարակից առողջապահական ծառայություններ։
Նշվել է, որ մի շարք հիվանդությունների գծով հիվանդներին կենտրոնացված կերպով դեղապահովման նպատակով 2016թ. տրամադրվել է 3,3 մլրդ դրամ։ Այս գումարի 28%-ն ուղղվել է շաքարային դիաբետով շուրջ 15,000 հիվանդի ինսուլինով ապահովմանը։ 2016 թվականին այս ուղղությամբ պահանջարկը բավարարվել է 100%-ով: Այս ծրագրերի շահառու է եղել ավելի քան 230 հազար ՀՀ քաղաքացի։
Ծրագրի շրջանակում դեղերով և բժշկական պարագաներով ապահովվել են նաև ուժային կառույցները՝ ՀՀ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Արդարադատության նախարարությունները։
Արտահիվանդանոցային ծառայությունների գծով 2016 թվականին ծախսվել է ավելի քան 27 մլրդ դրամ:
Անդրադառնալով խնդրահարույց ուղղություններին` նախարարը նշել է. «Չնայած արտահիվանդանոցային ծառայությունների գծով բյուջետային զգալի հատկացումներին՝ վիճակագրությունը փաստում է, որ հիվանդանոցային օղակում թերապևտիկ բնույթի ծառայությունների կշիռը հատկապես մարզերում շարունակում է մեծ մնալ։ Սա նշանակում է, որ առողջության առաջնային պահպանման օղակի դերի բարձրացման խնդիրը դեռևս խիստ արդիական է»։
Հիվանդանոցային ծառայությունների գծով 2016 թվականին ընդհանուր ծախսերը կազմել են ավելի քան 40 մլրդ դրամ, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվել է 328,700 հիվանդանոցային դեպք։ Դրանք տարբեր ուղղվածություն ունեն` սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված անձանց երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնություն, ծննդօգնություն, վերարտադրողական առողջություն, 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիր, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ և այլն։
Նախարարն անդրադարձել է առանձին ծրագրերի իրականացման գործում առկա խնդիրներին։
Միաժամանակ նշել է, որ 2016 թվականին պետությունն ամբողջությամբ հոգացել է հոգեկան խնդիրներով, տուբերկուլոզով և մի շարք այլ հիվանդություններ ունեցող անձանց բուժօգնության ծախսերը։ Հիվանդանոցային ծառայությունների շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ են մատուցվում նաև պետական հիմնարկների աշխատակիցներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամներին։
«Հիվանդանոցային ծրագրերում շարունակում է արդիական մնալ շահառուների քանակի, նրանց մատուցվող ծառայությունների և առկա ֆինանսական միջոցների անհամաչափությունը։ Դա մի կողմից բերում է պետպատվերով սահմանված գների անիրատեսական ցածր մակարդակի, մյուս կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծառայությունների քանակի և դրա իրական պահանջարկի անհամապատասխանության»,-ասել է Լևոն Ալթունյանը` շեշտելով, որ նախարարությունը ձեռնամուխ է լինում այդ խնդիրների համակարգային, թիրախավորված լուծմանը։
Նախարարն այնուհետև անդրադարձել է մյուս հիմնական ուղղությունին, որոնց ուղղվել են բյուջետային միջոցները։
«Ցանկանում եմ նշել, որ ոլորտում խնդիրները շատ են: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են համակարգային և խորքային փոփոխություններ: Ուզում եմ վստահեցնել, որ մենք վճռական ենք տրամադրված և համոզված եմ, որ կկարողանանք իրականացնել կառավարության նոր ծրագրով նախանշված բոլոր նախագծերն ու բարեփոխումները»,-եզրափակելով խոսքը` ասել է նախարար Ալթունյանը։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն