Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. 30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները

Այսօր ԵՊԲՀ-ում տրվեց նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ միջազգային կրթական նոր ծրագրի մեկնարկը: Բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այսպիսով, այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները:
Մեկնարկած ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշեց, որ բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստումը ժամանակի պահանջն է: Նրա խոսքով՝ երկար քննարկումների արդյունքում ստեղծված այս ծրագրի նպատակն է մեր երկրում ներդնել ու զարգացնել «հոսպիտալ մենեջմենթի» գաղափարը , ինչպես նաև ժամանակակից կրթական ծրագրերի միջոցով պատրաստել առողջապահության կազմակերպիչներ:
«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ նշեց, որ այս բուհի հետ համագործակցությունը պատահական չէ, քանի որ բժշկական համալսարանը, թե´ տեղացի, թե´ օտարերկրացի ուսանողների թվով առաջատար բուհերից է:
Առողջապահության ոլորտում արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը վստահ է, որ դասընթացի շնորհիվ համատեղ ուժերով կհաջողվի ստեղծել բուժհաստատությունների կառավարման նոր՝ հայկական մոդել:Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր:
Նշենք, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ: Դասերը շաբաթական 2 անգամ են` ուրբաթ և շաբաթ օրերին: Մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են հայաստանյան և արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն