Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել

Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել

Ամերիկացի հայտնի ուրոլոգ եւ բարերար Կարո Դերձակյանը «Իզմիրլյան» բուժկենտրոնին նվիրել է KARL STORZ ընկերության նոր սերնդի հեռահար հարվածալիքային քարափշրման ապարատ։ Սա առաջին բժշկական սարքավորումը չէ, որը Կարո Դերձակյանի շնորհիվ բերվել է Հայաստան։ 30 տարի շարունակ նա հայ ուրոլոգներին ապահովում է արդիական սարքավորումներով եւ օգնում նրանց յուրացնել նոր տեխնոլոգիաներ։ Վերջին 12 տարիների ընթացքում նա աշխատում է «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի հետ։

Նոր Storz Modulith SLX հեռահար քարափշրման սարքավորման շնորհանդեսի ժամանակ Կարո Դերձակյանը պատմեց, որ ԱՄՆ-ում իր գործընկերներից շատերը, այդ թվում հայերը, մշտապես հարցնում են․ «Ինչո՞ւ ես քո արձակուրդը միշտ Հայաստանում անցկացնում ու այդքան օգնում հայ բժիշկներին։ Ի՞նչ ես ստանում դրա փոխարեն»։ «Բժիշկների երախտագիտությունը եւ բուժված հիվանդների երջանկությունը»,- պատասխանում է նրանց Կարո Դերձակյանը։


«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյան Ամերիկացի հայտնի ուրոլոգ եւ բարերար Կարո Դերձակյան

Առաջին անգամ չէ, որ նորագույն բժշկական սարքավորումներ Հայաստան մատակարարելու հարցում նրան օժանդակում է HealthTronics ընկերության փոխնախագահ Գարի Կոզենը։ «Առաջ նա անգամ չգիտեր, թե որն է Հայաստանը, բայց նախորդ տարի, երբ այցելեց Երեւան, իրեն շատ շոյված զգաց՝ իմանալով, որ այն երկրում, որի մասին ինքը նույնիսկ չէր լսել, իրեն ճանաչում ու գնահատում են»,- ասել է Կարո Դերձակյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
 
Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել Հայ ուրոլոգների  ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկի

 

Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել

«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկին պատմել է, որ Կարո Դերձակյանի առաջին այցը դեռեւս շենքային անմխիթար պայմաններում գտնվող «Սուրբ Ներսես Մեծ» բուժկենտրոն (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ, ներկայումս՝ «Իզմիրլյան» ԲԿ) տեղի է ունեցել 2005թ-ին։ Հենց այդ ժամանակ էլ նա մատուցել է իր առաջին նվերը՝ ՈՒՁՀ սարքավորում՝ նախատեսված շագանակագեղձի գերաճի ախտորոշման եւ տրանսռեկտալ բիոպսիայի համար։ Նույն տարվա ընթացքում նա բուժկենտրոնին տրամադրել է նաև KARL STORZ ընկերության առաջին հեռահար հարվածաալիքային լիտոտրիպտորը, որը թույլ է տալիս առանց ցավազրկման կատարել քարափշրում։

 Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել
 
Նոր սարքավորումը նախկինի ավելի հզորացված և ժամանակակից անալոգն է։ «Նախկին լիտոտրիպտորը շարժական է։ Այն մեզ հնարավորություն է տալիս քարերը մանրացնել ՈՒՁՀ հսկողության ներքո։ Նոր սարքավորումն ունի ավելի հզոր գեներատոր ու հնարավորություն կտա մանրացնել ավելի խոշոր եւ ավելի կարծր քարերը։ Դրա աշխատանքային գլխիկի տրամագիծը կրկնակի մեծ է, ինչի շնորհիվ բուժման ընթացքը կդառնա ավելի անցավ ու արդյունավետ»,- ասել է նա։

 Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել

Բաժանմունքի ղեկավարի խոսքերով՝այդ երկու հեռահար քարափշրման սարքավորումները, ինչպես նաեւ, դարձյալԿարոԴերձակյանի աջակցությամբ մատակարարված էնդոսկոպիկ կոնտակտային լիտոտրիպսիայի համար նախատեսված գերհզոր լազերը,բուժկենտրոնին հնարավորություն կտան ընդգրկել միզաքարային հիվանդությամբ տառապող հիվանդների ամբողջ սպեկտրը։

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հավելեց, որ նոր լիտոտրիպտորը բուժկենտրոնին հնարավորություն է տալիս հիվանդների բուժումն իրականացնել ժամանակակից բուժման բոլոր մեթոդներով։

 

Հայտնի ամերիկացի ուրոլոգը հայաստանին նոր սերնդի քարափշրման սարք է նվիրել

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ