Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Երեխայի զարգացումը և վերականգնումը` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Երեխայի զարգացումը և վերականգնումը` ուշադրության կենտրոնում

«Երեխայի զարգացման համայնքահեն ինտեգրված ծրագրի» արդյունքները  քննարկվել են կլոր սեղանի շրջանակում: Ծրագիրն իրականացրել են «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը և ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամը` սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, նաև Երևանի քաղաքապետարանի հետ:   

Ներկաներին ուղերձով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով ծրագրի նախաձեռնողներից է: Ելույթներ են ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՄԱԿ –ի Մանկական հիմնադրամի Հայաստանում ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի հիմնական արդյունքներն առողջապահության ոլորտում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը` կրթության, ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը` սոցիալական:

Համայնքային մոդելի կարևորագույն մասն է սոցիալական ոլորտի ներգրավումը, կրթական և առողջապահական հաստատությունների հետ գործուն կապի հաստատումը: Այդ նպատակով Մալաթիա–Սեբաստիա շրջանում գործող թիվ 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել է համայնքային վերականգնողական ծառայություն: Հայտնաբերված երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար նույն շրջանի թիվ 92 մանկապարտեզը հիմնովին վերակառուցվել է՝ հարմարեցվելով հատուկ կարիքներով երեխաներին, նաև իրականացվել է մասնագետների շարունակական կրթում:

Ներկայումս գործում է 3  նախաներառական խումբ, ուր հաճախում է զարգացման ծանր խնդիրներով 24 երեխա, և 6 ներառական խումբ, ուր հաճախում է 18 երեխա: Երեխաների բժշկական սպասարկումն ու հսկողությունն ապահովում է թիվ 9 պոլիկլինիկան:

Ծավալված ակտիվ քննարկման արդյուքնում հնչել են առաջարկներ երեխաների զարգացման, ներառական կրթության և սոցիալական աջակցության հետագա աշխատաքնի կազմակերպման համար:

ԱՀԿ տվյալների համաձայն` միջինում 7-ից 10-ը երեխայից մեկը կյանքի տարբեր փուլերում ունենում է զարգացման հապաղումներ, ինչը  կարող է բերել երեխայի ֆունկցիաների կայուն ընկճման և մանկական հաշմանդամության զարգացման: Ուստի, անհրաժեշտ է դեռ ներարգանդային կյանքից սկսած իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, վաղ հայտնաբերել շեղումները և իրականացնել համապատասխան միջամտություններ ծնվելուց հետո: Հաշվի առնելով, որ երեխայի զարգացումը բազմակողմանի է, անհրաժեշտ է, որ վաղ միջամտությունն ունենա ինտեգրված բնութ և վերաբերի ոչ միայն առողջությանը, այլև կրթությանը,  ընտանիքի սոցիալական հարցերին:

Հայաստանում մինչև 8 տարեկան երեխաների շրջանում զարգացման հապաղումների և խանգարումների տարածվածությունը կազմում է 11%: Կարևորելով խնդիրը` ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է վաղ միջամտության հայեցկարգը, ներդրվել են զարգացման և նեոնատալ սկրինինգները, 90-ականներից «Արաբկիր» ԲՀ – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կազմում գործում է վերկանգնողական ԱրԲեՍ կենտրոնը: Երեխաների զարգացման հարցերն արտացոլված են «Երեխաների և դեռահասների առողջության ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ