Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն

ՀՀ ԱՆ. Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն

Այս կարծիքին են Ստեֆան Ռ. Քոնորը և Անահիտ Պապիկյանը, ովքեր Նյու Յորքի Միջազգային պալիատիվ խնամքի նախաձեռնության կողմից նշանակվել են Հայաստանում պալիատիվ խնամքի զարգացման ծրագրի խորհրդատու և տեղական համակարգող։ «Ehospice» հեղինակավոր մասնագիտական ամսագրում զետեղված «Պալիատիվ խնամքի և դեղորայքի մատչելիության մեծ առաջընթաց Հայաստանի առողջապահության համակարգում» հոդվածում նրանք անդրադարձել են անցած մեկ տարում այս ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Ելնելով իրավիճակից և երկրի կարիքներից` ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված պալիատիվ խնամքի զարգացման աշխատանքային խումբը մի շարք քայլեր է ձեռնարկել ծառայության ներդրման ուղղությամբ։

Մշակվել և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման  չափորոշիչը, մշակվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ցավի կառավարման մեթոդական ցուցումները։ 

Փոփոխություններ են կատարվել ոլորտը կարգավորող օրենքներում և ենթաօրենսդրական փաստաթղթերում։ Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարութունն  արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ 

Պալիատիվ խնամքը ներառվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարություններում: Միաժամանակ, պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը մշակվել և ներդրվել են բարձրագույն բժշկական կրթության հաստատություններում։

Պալիատիվ խնամքի ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումների թվում կարելի է հիշատակել նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1402 -Ն որոշմամբ հաստատված նոր կարգը, ինչը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։

Որոշման համաձայն` 2018թ. գարնանից այդ դեղերը կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատու­թյուն­ների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մաս­նագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում պացիենտները թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:

Պալիատիվ (ամոքիչ) խնամքի կարիք ունեցողների կյանքի վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու նպատակով  2018 թվականին Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում կներդրվի պալիատիվ բժշկության ծառայությունը։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական  բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։ Նման ծառայություն կկազմակերպվի նաև Արցախում։

Պալիատիվ բժշկության ծառայություններում պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով «Ավա-մեդ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոնում սկսվել է Երևանի և մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների և բուժքույրերի ուսուցումը։

Նշենք, որ ազգային կարիքների գնահատմամբ Հայաստանում տարեկան ավելի քան 18 000 մարդ պալիատիվ խնամքի կարիք ունի։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ