Հրատապ թեմա Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի նոր բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի. oncology.am

Այսօր Հայաստանում պետպատվերի շրջանակում ապահովվում է ուռուցքաբանության պահանջմունքի մոտ 20 տոկոսը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրի ծանր ֆինանսական վիճակը եւ աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, այսօր անհնար է հույս ունենալ, որ ուռուցքային հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը պետությունը կվճարի: Եվ հաճախ քննադատում են, թե ինչու մեր երկրի քաղաքացիները չեն կարողանում լիարժեք բուժում ստանալ ու դեղերով ապահովված չեն, հավելեց նա:
Այդուհանդերձ, Կենտրոնի տնօրենի խոսքով, «կառավարման մոդելի փոփոխությունը, նոր մոտեցումները, ստվերի կրճատումը իրենց պտուղները տվել են»: Դրա շնորհիվ Կենտրոնին հաջողվել է 820 մլն դրամի ներդրումներ կատարել եւ մի շարք բաժանմունքներ ու սարքավորումներ թարմացնել:
Արմեն Տանանյանը նշեց, որ քաղցկեղով հվանդացությունն աճում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Եվ ուռուցքաբանության հիմնական խնդիրն է վաղ փուլերում հիվանդության հայտնաբերումը, ինչը հանգեցնում է ապրելիության ցուցանիշների նկատելի աճի: Քաղցկեղի որոշ ձեւերի վաղ փուլերում հայտնաբերման դեպքում ողջ մնալու հավանականությունը հասնում է 90-95 տոկոսի, եւ այսօր Հայաստանում 40 հազար մարդ կա, որոնք քաղցկեղը վերապրել են:
Տնօրենը լրագրողներին ցույց տվեց քիմիաթերապիայի նոր բաժանմունքը, որը տեղակայված է 7-րդ հարկում՝ 3 թեւերում եւ զբաղեցնում է 3000 քառ.մետր մակերես: Մի թեւում տեղակայվել են բժիշկները եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, երկրորդ թեւում՝ 20 մահճակալով ստացիոնարը, իսկ երրորդ՝ 60 մարդու համար ցերեկային ստացիոնարը: Այսինքն՝ նոր բաժանմունքում օրական կարող է քիմիաթերապիա ստանալ 80-100 մարդ: Բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի երկուշաբթիից:
Արմեն Տանանյանը հայտնեց, որ Հայաստանում տարեկան կատարվում է քիմիաթերապիայի 5000-7000 կուրս, եւ դրա 80 տոկոսը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Լրագրողներին ցույց տվեցին նաեւ ճառագայթային թերապիայի նոր ամերիկյան համալիրը՝ Varian Clinac iX, որն այսօր Հայաստանում միակն է: Տնօրենի խոսքով՝ Կենտրոնը գերժամանակակից սարքը ձեռք է բերել մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության շնորհիվ իրանական՝ Varan Parto Darman ընկերության աջակցությամբ:
Կենտրոնի ճառագայթային բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը պատմեց, որ 2017 թվականի արտադրության Varian Clinac iX ճառագայթային թերապիայի հեռակառավարվող համալիրը հնարավորություն կտա ուռուցքը բարձր դոզայով ճառագայթել թիրախային կերպով՝ առավելագույնս պահպանելով շրջակա հյուսվածքները: Սա բազմաէներգետիկ համալիր է, որը էներգետիկ մի քանի մակարդակներում 2 տեսակի ճառագայթում է ստանում՝ ֆոտոնային եւ էլեկտրոնային:
Նրա խոսքով՝ առաջին հիվանդը նոր համալիրի կիրառմամբ ճառագայթային թերապիա կստանա արդեն հաջորդ շաբաթ, ըստ որում՝ արտադրողի հետ պայմանավորվածություն կա, որ ֆիրմայի ներկայացուցիչը ներկա կլինի առաջին արձակմանը:
Արմեն Տանանյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում ճառագայթային թերապիան շատ թանկ արժե. Եվրոպայում՝ 25 հազար եվրո եւ ավելի, տարածաշրջանի երկրներում՝ 8 հազար դոլար եւ ավելի: Վրաստանում համավճարով այն արժե 4 հազար դոլար: Հայաստանում վճարովի հիմունքներով այս բուժումը կարժենա 3 հազար դոլար, իսկ հվանդների մի մասը բուժումը կստանա պետպատվերի շրջանակում:
Կենտրոնի եւս մեկ նորույթն էլ թվային մամոգրաֆն է՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system, որը տեղադրվել եւ գործում է 2016 թվականի ամառվանից:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն