Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու

ՌԱՄՕ Գրուպ ընկերության 20 կազմակերպությունները գործում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում։ Կազմակերպությունն արդեն ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՌԱՄՕ Գրուպի գլխավոր տնօրեն Լիո Ռաշիդին և վերահսկիչ խորհրդատու Վարուժան Բիլիմջյանին։ Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ նպատակ ունեն ներդրումներ կատարելու նաև Հայաստանում, այդ թվում` առողջապահության ոլորտում։
Ողջունելով մասնավոր կազմակերպության մոտեցումը` Լևոն Ալթունյանը շեշտադրել է առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին։
«Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշներում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է քաղցկեղը։ Հետևաբար մենք խնդիր ունենք երկրում զարգացնելու ուռուցքաբանական ծառայությունը»,-ասել է նախարարը` ներկայացնելով Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի բրենդը Հայաստան բերելու պայմանավորվածությունը։ Նա հավելել է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներ ու առաջատար մոդելներ, թիրախային կրթական և այլ ծրագրեր ներդնելու, որոնք կնպաստեն մեր երկրում ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը։
Եթե ապահովվեն անհրաժեշտ միջոցները և կառուցվի ժամանակակից հիվանդանոց, ապա «Գյուստավ Ռուսսին» այս տարածաշրջանի իր հիվանդներին կուղղորդի Հայաստան։
ՌԱՄՕ Գրուպի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկացած ծրագրի իրագործման դեպքում կկարևորեն սոցիալական ուղղվածությունը։ Նրանք նշել են, որ պատրաստ են հետագա քննարկմանը ներկայացված ծրագրին մանրամասն ծանոթանալուց հետո։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն