Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Միջազգային գիտաժողովում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունն օրերս Նյու Դեյլիում մասնակցել է Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ամենամյա 27-րդ գիտաժողովին (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver)։ Այս գիտաժողովում հայ լյարդաբանները լուրջ հաջողություն են գրանցել՝ հանդես գալով ոչ միայն դասախոսություններով և ստենդային շնորհանդեսներով, այլև որպես գործադիր խորհրդի անդամ, գիտական նստաշրջանի վարող։
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը գիտաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2017թվականի «Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի Սովալդի ժամանակակից դեղով հակավիրուսային բուժման» ծրագրի արդյունքները։ Այն արժանացել է գիտաժողովի և հատկապես «Գիլեադ» դեղագործական ընկերության հավանությանը։ Արդյունքում առաջիկայում ակնկալվում է ավելի լայնածավալ համագործակցություն։
Հայ լյարդաբանների մասնագիտական ասոցիացիան Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիային անդամագրվել է 2014 թվականից։ Միջազգային այս կառույցն արդեն չորս տասնամյակ է, ինչ աշխարհին ներկայանում է գիտական նոր խոսքով և փորձով՝ դառնալով աշխարհում լյարդաբանության զարգացման ժամանակակից գործընթացների մասնակիցը:
Նման համագործակցությունն, անշուշտ, նպաստում է հայ լյարդաբանների մասնագիտական ունակությունների և վարկանիշի բարձրացմանը։
Հայկական պատվիրակությունը վերադարձել է միջազգային բազմաթիվ կառույցների կողմից լուրջ համագործակցությունների առաջարկով՝ ստանալով Հայաստանի Հանրապետությունում ապագայում նմանատիպ գիտաժողովի անցկացման իրավունք, որի բարեհաջող փորձը Հայկական լյարդաբանական ասոցիացիան արդեն ունի:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն