Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հուշագրի ստորագրմամբ կարևորվել է հասարակական վերահսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։
«Մեր ծրագրի իրականացման և զարգացման գործում ընդգրկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում հեղինակություն ունեցող, ինչպես նաև առողջապահության նախարարության հոգսերն իմացող կազմակերպություն` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը»,-ասել է նախարար Լևոն Ալթունյանը։
Արմեն Բալդրյանը նշել է, որ իրենց կազմակերպությունն ի սկզբանե կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ճյուղերում, քանի որ դրանում տեսնում են Հայաստանի տնտեսության և արտադրողականության զարգացման հիմնական ճանապարհներից մեկը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունն առողջապահության ոլորտի օգտատեր է, ինչպես նաև առողջապահության կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մենք որոշեցինք ակտիվորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների հիման վրա ներդրված համակարգի կայացման ու զարգացման գործում։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Մենք կտանք մեր փորձագիտական կարծիքը, կօգնենք բացահայտելու բաց կողմերը և լրացնելու դրանք, ինչպես նաև նախագծելու ապագա ռազմավարությունը»,-ասել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը։
Ի դեպ, միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծված էլեկտրոնային առողջապահության մեր համակարգը ներկայացված է լավագույն կողմերով և այն առաջիկյում կներդրվի Ղազախստանում ու Բելառուսում։
Հուշագիրը ստորագրող կողմերը վստահեցրել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի։
«Իրականում, տեղեկատվության անվտանգության առումով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված են, և այսօր ունենք չափազանց վստահելի համակարգ։ Սակայն, նախարարությունը կարևորում է նաև հասարակական վերահսկողությունը և ամենօրյա մշտադիտարկումը։ Միանալով ծրագրին` մեր գործընկերներն ամենօրյա վերահսկողություն իրականացնելով` կտեղեկացնեն տեղեկատվական անվտանգության մասին»,-եզրափակել է նախարարը։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն