Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանրապետությունում ապահովվում է նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ

Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր գործընկերների` Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բոլոր ծննդատները կապահովվեն նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով: Սրանց կիրառմամբ, հետևաբար, կապահովվի լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը, վաղ միջամտությունը, մասնագիտացված բուժօգնության տրամադրումը: Սա է ցանկալի արդյունքը` ապահովել երեխայի նորմալ զարգացումը, որպեսզի նա կարողանա հաճախել սովորական դպրոց, ունենալ ընկերներ և խուսափել մինչ այդ անխուսափելի թվացող հաշմանդամությունից ու հատուկ կրթական հաստատության սան լինելու հեռանկարից»,-շեշտել է նախարար Թորոսյանը:
Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն: Այս խնդիրն արդեն հետևում կմնա:
Մինչ օրս իրականացված սքրինինգների միջոցով առ այսօր հայտնաբերվել է լսողության խնդիրներով 199 երեխա, այսինքն ամեն 900 նորածնից 1-ը: Այս ցուցանիշը համադրելի է միջազգային միջին ցուցանիշերի հետ և վկայում է սքրինինգի իրականացման որակի մասին: Լսողական խնդիր ունեցող բոլոր երեխաները վերցվել են դիսպանսերային հսկողության, նրանք կամ պրոթեզավորվել են բարձրակարգ լսողական սարքերի միջոցով, կամ ենթարկվել կոխլեար իմպլանտացիայի:
Ճապոնական կողմի հետ «Հավատ» ՀԿ-ի համագործակցությունը սկսվել է 2010թ-ից: Ճապոնիայի դեսպանատունն այս ընթացքում ֆինանսավորել է «Արաբկիր» ԲԿ-ի սուրդոլոգիական կաբինետի նորոգումը, լսողության խանգարումներ ունեցող տասնյակ երեխաների համար FM համակարգերի ձեռքբերումը, նաև 10 ծննդատների ապահովել է նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքերով:
Այժմ Ճապոնիայի դեսպանատունը ֆինանսավորել է ևս 22 սարքի ձեռք բերում, ինչի արդյունքում լսողության նորածնային սքրինինգ կիրականացվի բոլոր նորածինների մոտ:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան փոխանցել է իր ուրախությունն ու հպարտությունը, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում այսօրինակ կարևոր խնդիր է լուծվում` իրենց ֆինանսական օժանդակությամբ ձեռք բերելու նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքեր: «Սա հայ-ճապոնական սերտ գործակցության ևս մեկ օրինակ է»,-շեշտել է դեսպանը:
ՀՀ ԱԺ նախագահ, «Արաբկիր» ԲԿ-ի հիմնադիր Արա Բաբլոյանն ընդգծել է Հայաստանում ծնվող ամեն երեխայի համար այս սքրինինգի հնարավորության ապահովումը և վստահություն հայտնել, որ սարքերը ծառայելու են իրենց նպատակին` հատկացվելով հանրապետության բոլոր ծննդատներին:
Հանդիպման ընթացքում ներկաները դիտել են սքրինինգի արդյունքում ժամանակին հայտնաբերված լսողական խնդիրներ ունեցող երեխաների ելույթները, ովքեր անհրաժեշտ միջամտության արդյունքում ունեն վարժ խոսք, արտասանում են և երգում:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն