Հրատապ թեմա Հայաստանում
Հարցազրույց ապահովագրական ծառայության աշխատակից Աննա Համբարձումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է սոցիալական փաթեթը, ո՞վ է շահառուն
Սոցիալական փաթեթը ՀՀ պետական աշխատակիցների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է: Սոցիալական փաթեթի շահառուները ՀՀ պետական հիմնարկների, կառույցների աշխաատակիցներն են, ոստիկանները, մեծ խումբ են կազմում ուսուցիչները:
Ի՞նչ է իրենից ներկայացնում սոց փաթեթը
Սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է տարեկան մեկանգամյա պարտադիր կանխարգելիչ բուժզննում, դժվարամատչելի հետազոտություններ և բուժում հիվանդանոցային պայմաններում: Այս ամբողջն իրականացվում է Առողջապահության նախարարության կողմից հաստատված գումարի սահմաններում:
Ովքե՞ր են ապահովագրական շահառուները
Ապահովագրական շահառուները կամավոր ապահովագրություն ունեցողներն են՝ կորպորատիվ և անհատական փաթեթներով:
Ի՞նչ է ներառված սոցիալական և ապահովագրական փաթեթներում, որո՞նք են դժվարամատչելի հետազոտությունները
Սոցիալական փաթեթը, բացի տարեկան կանխարգելիչ բուժզննումից և դժվարամատչելի հետազոտություններից, ամբուլատոր ծառայություններ չի ներառում: Եվ խորհրդատվության, և լաբորատոր, գործիքային հետազոտությունների համար հիվանդը պետք է վճարի: Նշված ծառայություններից շահառուն անվճար կարող է օգտվել միայն իրեն սպասարկող պոլիկլինիկայից:
Դժվարամատչելի հետազոտությունների համար կա Առողջապահության նախարարության կողմից հաստատված ցանկ, որի շրջանակներում շահառուն կարող է անվճար հետազոտվել (որոշ դեպքերում կիրառվում է նաև համավճար):
Իսկ կամավոր ապահովագրության դեպքում, հատուցվող ծառայությունների ծավալը կախված է փաթեթի տեսակից: Որքան մեծ է փաթեթի ծածկույթը, այնքան ապահովադիրն ավելի շատ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունի:
Փաթեթի շահառուն ծառայություն ստանալու համար ի՞նչ փասռաթղթեր պետք է ներկայացնի և ի՞նչ կարգով է ապահովվում նրանց բժշկական օգնությունը
Սոց փաթեթի շահառուն նախ դիմումում է իր նախընտրած բժշկական կենտրոն, որը ներառված է Առողջապահության նախարարության կողմից հաստատված բժշկական կենտրոնների ցանկում:
Կոնկրետ մեր բժշկական կենտրոնում հետագա քայլը ապահովագրական բաժնին դիմելն է: Հիվանդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ( վերջին շրջանում պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը) և բժշկի կողմից տրված փաստաթուղթ՝ կնիքով և ստորագրույամբ, որում պետք է նշված լինի, թե ինչ գանգատներով է հիվանդը դիմել, ինչ նախնական ախտորոշում է դրվել և ինչ հետազոտություն կամ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ (անհրաժեշտության դեպքում ՝ նաև կատարված հետազոտությունների պատասխանները): Այս բոլոր փաստաթղթերով ԲԿ –ի կողմից օնլայն ծրագրով հարցում է կատարվում ապահովագրական ընկերությանը և վերջինիս կողմից հավաստում ստանալուց հետո նոր միայն մատուցում ծառայություն:
Շտապ դեպքերի համար ծրագիրը հնարավորություն է տալիս շտապ կարգով կազմակերպել այդ ամենը: Նաև հեռախոսակապ է հաստատվում ապահովագրական ընկերության հետ , և հիվանդը ստիպված չի լինում երկար սպասել բուժօգնություն ստանալու համար:
Արդյո՞ք շահառուի համար հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր, գործիքային ախտորոշիչ հետազոտությունները անվճար են
Եթե սոց փաթեթի շահառուն ընդունվել է ստացիոնար բուժման համար, ապա ողջ ընթացքում բուժման համար անհրաժեշտ բոլոր լաբորատոր, գործիքային հետազոտությունները կազմակերպվում են անվճար, դեղորայքը նույնպես տրամադրվում է անվճար:
Ինչպե՞ս և ո՞ւմ բողոքել ծառայության մատուցման թերությունների համար
Ե՛վ սոց փաթեթի, և՛ կամավոր ապահովագրության դեպքում ապահովագրված անձը հարցերի պարզաբանման համար կարող է դիմել իրեն սպասարկող ապահովագրական ընկերությանը, իսկ եթե բողոքը վերաբերվում է հիվանդանոցի կողմից մատուցված ծառայություններին՝ ապա հիվանդանոցի ադմինիստրացիային:
Ապահովագրված անձը ծառայությունների մասին տեղեկություններ կարող է ստանալ Առողջապահության նախարարության կայքից, որտեղ տեղակայված է նախատեսված ծառայությունների ողջ ցանկը :
«Իզմիրլյան» ԲԿ-ի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ապահովագրական բաժին 24-20-06 հեռախոսահամարով, ժամը 9-ից մինչև 17:00

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն