Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են. եկեք միասին ապահովենք դրանց ազդեցության արդյունավետությունը

«Նոյեմբերի 12-ից մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը»,- այսօր լարագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, և հավելել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ իրականացվող քարոզարշավի նպատակն է յուրաքանչյուրին և ամենուրեք հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիր է, բարձրացնել իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և դրանով իսկ պահպանել ազդեցությունը, նպաստել մոտեցումների փոփոխմանը:
Անդրադառնալով խնդրի կարևորությանը` Հանրային առողջապահության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանն ընդգծել է, որ հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով դրանք պետք է օգտագործել պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ:
1928 թվականին Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսինքն` մարդկությունը իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Սակայն ներկայումս շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Հիմնական պատճառը հակաբիոտիկներն անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը, որի արդյունքում զարգանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդությունները ենթակա չեն ստանդարտ սխեմաներով բուժման, արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, բուժումը դառնում է անարդյունավետ և մեծանում է բարդությունների և մահվան դեպքերի թիվը:
ԱՀԿ հաշվարկների համաձայն` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:
Վարակի հսկողությունն ու կանխարգելումն արդյունավետ միջոց է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարում, քանի որ նվազեցնում է յուրաքանչյուր տեսակի վարակի տարածումը, կանխում է միկրոօրգանիզմների փոխանցումը, այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:
ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին. պայքարել հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ, ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման ռազմավարությունների մշակմամբ և ներդմամբ: Եվրոպական տարածաշրջանի երկներում իրականացված տնտեսական գնահատման համաձայն` կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է` թե մահվան դեպքերը, թե ֆինանսական ծախսը:
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման, ինչպես նաև աճը խթանելու համար: Արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50% ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում: Վերջին 30 տարվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում ավելացել է 30 անգամ, իսկ առողջապահության ոլորտում 10:
Միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը;
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գևորգ Ավետիսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Աշխեն Շիրվանյանը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն