Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն՝ կողմերը նախատեսում են համագործակցել մի շարք ուղղություններով՝ իրենց ջանքերն ու ներուժը համատեղելով ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ քննարկումների արդյուքում հասել են այն կառուցողական եզրերին, որոնք թույլ են տալիս ուրվագծել համալսարան ու բուժհաստատություն փոխհարաբերությունները: «Բժշկական համալսարանն ունենալով երեք խոշոր կլինիկաներ՝ նախատեսում է հավասարապես համագործակցել մյուս բուժհաստատությունների հետ: Համոզված եմ, որ մեր գործընկերները, որոնք պատրաստ են նպաստել կրթական, գիտական ծրագրերին՝ վերլուծելով իրավիճակը, ևս պատրաստակամ են կատարել իրենցից կախված բոլոր գործողությունները»,-նշեց ռեկտորը՝ ավելացնելով, որ Բժշկական համալսարանը նոր մոտեցումներով է հանդես գալիս բուժհաստատությունների հետ փոխհարաբերություններում:
«Ուիգմոր Քլինիք»-ի տնօրեն Զավեն Քոլոյանի խոսքով՝ ուրախ են, որպես գործընկեր, կանգնել ապագա բժիշկների կողքին: «Շատ լավ գիտակցում ենք, որ հուշագրի կնքումից հետո մանրակրկիտ աշխատանք է սպասվում»:- նշեց նա՝ հավելելով, որ պատրաստ են ամբողջ թիմով աշխատել՝ կրթության որակի բարձրացման հարցում իրենց ներդրումն ունենալու համար:
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը նշեց, որ մեծ պատիվ է ԵՊԲՀ-ի հետ համագործակցության հուշագրի կնքումը, որը հետագայում փոխարդյունավետ ու արգասաբեր աշխատանքի հիմք է լինելու: «Մեր բժշկական կենտրոնը Հայաստանում տարիներ շարունակ սրտաբանության ոլորտում առաջատար տեղ է զբաղեցնում: Ունենալով մեծ գիտական բազա և պրակտիկ արդյունքներ՝ կարող ենք օգտակար լինել ապագա բժիշկներին»,- ընդգծեց նա: Անդրադառնալով «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությանը՝ Արմեն Մուրադյանն ասաց, որ անհարաժեշտ է համադրել շահերն ու աշխատենք ի նպաստ լավ կադրեր ունենալուն: ««Նորք Մարաշ»-ը մեծ փորձ ունի կադրեր պարտրաստելու հարցում՝ այն սրտաբանների դարբնոցն է»,- նշեց ռեկտորը: Արմեն Մուրադյանը կարևորեց նորաստեղծ «Ուիգմոր Քլինիք»-ի հետ հուշագրի ստորագրումը՝ ավելացնելով, որ այն իր հագեցվածությամբ ու մասնագետներով կարող է համեմատվել եվրոպական կլինիկաների հետ: «Մենք ցանկանում ենք, որ ԵՊԲՀ-ն՝ որպես մայր բուհ, ամենաբարձր կերպով պահի իր տեղը: Բոլոր հիվանդանոցների, կլինիկական բազաների հետ պետք է լինեն պայմանագրային հիմունքներ, պարտավորություններ, պատասխանատվություն և իրավունքներ: Սրանք հուշագրեր են, որոնք հետագայում կդառնան պայմանագրեր»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն