Հրատապ թեմա Հայաստանում
«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում առողջապահության ոլորտում վերջին տարիներին իրականացրել է խոշոր ներդրումներ, մասնավորապես ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այդ մասին զրուցեցինք «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լուսինե Գալաջյանի հետ:
– Խոսենք Իզմիրլյան հիմնադրամի առողջապահության ոլորտում կատարած ներդրումների մասին:
– Մեր հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել է որպես կրթական հիմնադրամ, այսինքն, նախնական նպատակը եղել է կրթության բնագավառում տարբեր ծրագրեր իրականացնել: Առաջինը՝ Հայաստանի պետական համալսարանի գրադարանի շենքի կառուցումն ու վերազինումն էր: Միևնույն ժամանակ, աչալուրջ հետևել ենք այն բոլոր խնդիրներին, որոնք նորանկախ պետությունը կարող էր ունենալ:
Տարիների ընթացքում փորձել ենք արձագանքել նաև ընդհանուր դաշտում առկա խնդիրներին ու կարիքներին: Արդյունքում իրականացրել ենք նաև այլ ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական, մանր և փոքր բիզնեսի աջակցության, վարկային, պաշտպանական ոլորտի կրթական և այլն: Այսօր էլ շարունակում ենք այդ բոլոր ոլորտներում աշխատել:
Մենք այն հիմնադրամներից ենք, որոնք որևէ գործ նախաձեռնելուց հետո շարունակաբար, հետևողականորեն փորձում են հասցնել վերջնակետի:
Աջակցել ենք Արցախում դպրոցաշինությանը՝ դեռևս 1996 թ․ Մարտակերտի շրջանում կառուցել ենք պատերազմի տարիներին ամբողջությամբ փլատակների վերածված մի դպրոց, և հաջորդ տարի պատրաստվում ենք այդ դպրոցի վերանորոգումն իրականացնել: Աջակցել ենք նաև հատուկ կարիքավոր երեխաների` «Մարի Իզմիրլյան» անունը կրող մանկատանը: Մենք այդ կառույցի շարունակական աջակիցներից ենք: Այս տարի վերանորոգեցինք շենքը, հատուկ պայմաններ ստեղծեցինք երեխաների համար, որոնք սայլակներով են և պետք է օգտվեն թեքահարթակներից:
Տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում ենք Հայաստան հիմնադրամի հետ, քանի որ հանդես ենք գալիս որպես Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
– Մասնավորապես` խոսենք Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին:
– Երևանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնադրումը Հայաստանի առոողջապահության ոլորտում հիմնադրամի ամենախոշոր բարեգործական ներդրումային ծրագրերից մեկն է: Այն իրականություն է դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Իզմիրլյան հիմնադրամի և բարերար Լուիզ Սիմոն Մանուգյանի հսկայական նվիրատվությամբ:
Առաջին փուլով վերանորոգվել է շենքը` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, երկրորդ փուլում վերազինվել է հիվանդանոցը` ներկա պահանջներին համապատասխան, և այսօր Հայաստանում լավագույն հիվանդանոցներից է:
Քանի որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հիմնական աջակցությունը հասել է ավարտին, որոշվեց 2017-ին սիրիահայ փախստականների համար իրականացնել բացառապես բարեգործական ծրագիր: Այս ծրագիրը մեկնարկել է Հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Մայր Աթոռի համաֆինանսավորմամբ, իսկ իրականացնող կողմը բացառապես «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն է:
– Ի՞նչ պլաններ կան ապագայում:
Առողջապահական ոլորտում բոլոր ծրագրերը շարունակական են, իսկ հաջորդ ծրագիրը նախատեսված է «Մարի Իզմիրլյան» անունը կրող մանկատան երեխաների համար:
Այս տարի մանկատանն իրագործվելու է կենցաղային կարիքների հետ կապված ծրագիր: Նման կառույցների հետ աշխատանքը բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում և ակնկալում ենք Սոցիալական ապահովության և առողջապահության նախարարության աջակցությունը, մասնավորապես երեխաների կարիքների գնահատման հարցում:
Արդեն 25 տարի է ինչ հիմնադրամը գործում է Հայաստանում և հիմնականում իրականացրել է բարեգործական ծրագրեր։ 25 տարի անց մենք մի նոր քաղաքականություն ենք որդեգրել և փորձում ենք իրականացնել այնպիսի ծրագրերը որոնք նաև համաֆինանսավորվում են այլ աղբյուրներից։ Որպես օրինակ կարող եմ նշել, Արցախի, Չլդրան գյուղի դպրոցի վերանորոգման ծրագիրը, որը համաֆինանսավորվելու է Արցախի կառավարության կողմից։
– 2017թ. մարտին մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, ի՞նչ հաջողություններ եք արձանագրել այս ընթացքում և ի՞նչ է նախատեսվում առաջիկայում:
Արդեն նշվեց, որ 2017-ից մենք սկսել ենք իրականացնել բժշկական աջակցության ծրագիր սիրիահայ փախստականների համար, որը բացառապես բարեգործական ծրագիր է:
Ծրագրի աջակից կառույցներն են` Մայր Աթոռը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ՀՀ սփյուռքի առողջապահության նախարարությունները, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կառույցները։ Կարիքների գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ առողջապահական ծրագիրը շատ պահանջված է:
Ներկայում՝ 5 տարի անց, տնտեսական ինտեգրմամբ զբաղվող կառույցները շատ են, իսկ հումանիտար ծրագրեր իրականացնող կառույցները` քիչ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մի քաղաքականություն որդեգրեց, որի արդյունքում բոլոր սիրիահայերին շնորհվեց քաղաքացիություն, որպեսզի հեշտացնի նրանց ինտեգրումը և նրանք օգտվեն հավասար իրավունքներից։ Շատ դեպքերում զրկվեցինք միջազգային կառույցների օժանդակությունից, քանի որ սիրիահայերը այլևս ոչ թե փախստական են, այլ ՀՀ քաղաքացի:
Այժմ բժշկական աջակցության ծրագիր իրականացնում է Իզմիրլյան հիմնադրամը՝ Մայր Աթոռի և Իզմիրլյան բժշկական կենտորնի միացյալ ուժերով: Նաև մեզ աջակցում է 2017-ին ՀԲԸՄ կողմից գործարկած «Քլոտիա Նազարեան» պոլիկլինիկան, որտեղ աշխատում են սիրիահայ բժիշկներ։ Առաջնային բժշկական օգնությունն ու խորհրդատվությունը տրամադրում են նրանք, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ ՀԲԸՄ-ն այսօր համաֆինանսավորում է նաև դժվար մատչելի վիրահատությունները, մասնավորապես` սրտի վիրահատությունները։
– Ինչպե՞ս են վերահսկվում ծրագրերը: Որքանո՞վ են գոհացնող ներդրումների արդյունքները:
Եթե խոսենք Սիրիահայերի բժշկական աջակցության ծրագի օրինակով, ապա վերջինիս հաջողության գրավականը կարծում եմ, կայանում է այն բանում, որ Հիմնադրամը ծրագրի ստեղծման առաջին օրվանից ստեղծեց տվյալների բազա, ինչն օգնում է վերահսկել ամբողջ գործընթացը:
Վերջում եռամսյակային և տարեկան ամփոփումը, թե տարվա ընթացքում հիվանդանոցը որքան բարեգործական աջակցություն է ցուցաբերել, ներկայացվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին:
Իրականացվում է նաև ամենօրյա վերահսկողություն: Բոլոր կողմերը հաշվետվության տակ ստորագրում են՝ այդ թվում նաև ֆինանսական ծախսերի:
Որպես Հիմնադրամի տնօրեն և հոգաբարձուների անդամ, պետք է հավաստեմ, որ հաշվետվության տվյալները շատ մանրամասն են, ամեն բան թափանցիկ է և ճշգրիտ: Ծրագրի յուրաքանչյուր շահառու հնարավորություն ունի օգտվել մինչև 500 հազար դրամի ծառայություններից:
Ուզում եմ շեշտել, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը իր մեծ ներդրումն է բերում ծրագրին։ Փաստորեն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող բժիշկը նույնպես բարեգործություն է իրականացնում, որովհետև դրա համար նա չի վարձատրվում:
Ծրագրային գումարներով վճարվում են բացառապես հիվանդանոցի ծախսերը՝ սենյակի, դեղորայքի, հիվանդին անհրաժեշտ այլ պարագաների և այլն: Բժիշկները գիտեն, որ սիրիահայերը այս պահին խոցելի խումբ են, որոնք ոչ իրենց ընտրությամբ հայտնվել են այդ վիճակում, և, որպես հասարակություն, մենք պատրաստ ենք օգնել:
– Ձեր նախատոնական մաղթանքը:
Առաջինը, որ ցանկանում եմ մեր հայրենակիցներին և Իզմիրլյան հիմնադրամի բոլոր շահառուներին, բնականաբար, առողջությունն է, որովհետև առողջ մարդը միայն կարող է աշխատել և ստեղծագործել: Եվ եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ որդեգրենք կառուցողական մոտեցումներ , կարծում եմ, արդյունքները կլինեն դրական և շոշափելի: Մաղթում եմ նաև ուժ և կորով , որպեսզի կարողանանք առաջ տանել մեր բոլոր ծրագրերը, որոնք շատ են: Եվ, որ ամենակարևորն է՝ խաղաղություն մեր հայրենիքին։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն